Էթյեն Մահչուփյանը թողել է պաշտոնը
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը, ով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի «կոտորածն» անվանել է Ցեղասպանություն, թողել է պաշտոնը: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով France Presse գործակալությունը:
Թուրք պաշտոնյայի խոսքով, ով հրաժարվել է ներկայանալ, ասել է, որ Մահչուփյանի հեռանալու պատճառը ոչ թե նախօրեին արած հայտարարությունն է, այլ տարիքը: Ըստ օրենքի` 65 տարեկան դառնալուց հետո նա պետք է հրաժարական տա:
Հիշեցնենք, որ Մահչուփյանն ասել էր, որ 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածն անհնար է չանվանել ցեղասպանություն, նամանավանդ եթե ընդունում ես, որ Բոսնիայում և Աֆրիկայում կատարվածները ցեղասպանություն են:
Էթյեն Մահչուփյանը Դավութօղլուի խորհրդական էր նշանակվել 2014 թվականին: