Նաիրա Զոհրաբյանի նամակը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նամակ է հղել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին:
ԲՀԿ մամուլի ծառայությունից ներկայացնում են նամակն ամբողջությամբ.
«Եվրոպական խորհրդարանի հարգարժան պատգամավորներ
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն իր խորին շնորհակալությունն է հայտնում Եվրոպական խորհրդարանին, բոլոր այն պատգամավորներին, ովքեր երեկ, Եվրախորհրդարանի լիագումար նիստում, պաշտպանեցին ճշմարտությունն ու արդարությունը և կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին։
Դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ որևէ քաղաքական կամ տնտեսական շահ չի կարող վեր լինել ճշմարտությունից, և որ մեր բոլոր գործողությունների չափորոշիչը պիտի լինի միմիայն արդարությունը։
Հարգարժան գործընկերներ, այս բանաձևի ընդունմամբ դուք կրկին անգամ վերահաստատեցիք ձեր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու համամարդկային արժեքներին և հաստատեցիք, որ պատմական ճշմարտությունը երբեք ու որեւէ ժամանակում չի կարող և չպետք է լինի սակարկման առարկա։
Որպես «Բարգավաճ Հայաստանկուսակցության նախագահ, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին և հատկապես Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքին, որի անդամ է «Բարգավաճ Հայաստանը»: Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի 11 պատգամավոր, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողոի համանախագահ Սաջադ Քարիմը, եղել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի համահեղինակներ, իսկ խմբակցության պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել ներկայացված բանաձևին։
Մեր խորին շնորհակալությունը Եվրոպական խորհրդարանին»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան