Ֆին պրոֆեսորը կխոսի System of a Down խմբի և ցեղասպանության մասին
Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մանուկյան սրահում ապրիլի 17-ին, ժամը 18.00 տեղի կունենա հանդիպում ֆին պրոֆեսոր և վանական Սերաֆիմ Սեպալայի հետ: Ելույթի թեման է «Ցեղասպանության փիլիսոփայությունը System of a Down խմբի երգերում»:
Պրոֆեսոր Սեպալան կներկայացնի System of a Down խմբի երգերի տեքստերի իր ուսումնասիրությունը` մասնավորապես թե ինչպես են դրանք արտացոլում ցեղասպանության թեման և հայկական սփյուռքի ինքնությունը:
Նա կներկայացնի նաև իր նոր լույս տեսած գիրքը «Լռեցված ձայներ» վերնագրով, որը հայկական մշակույթի մասին է նախքան ցեղասպանությունը:
Սերաֆիմ Սեպալան աստվածաբանության պրոֆեսոր է Արևելյան Ֆինլանդիայի համալսարանում: Նա ֆիններեն լեզվով հայոց պատմության և հայ մշակույթի մասին մի քանի գրքերի հեղինակ է: Բազմիցս այցելելով Հայաստան` նա անվանում է Հայաստանը իր հոգու տունը:
Կազմակերպիչ` Ամերիկյան համալսարանի շրջանավարտների ակումբ (AUA Alumni Club)
Հայաստանի մասին 500 էջանոց գիրք հեղինակած ֆին հոգևորական Սերաֆիմ Սեպալայի հետ ավելի վաղ Panorama.am-ը հարցազրույց է վարել, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: