Ռալֆ Յիրիկյանը` հրավիրյալ դասախոս ֆիզիկամաթեմատիկական դպրոցում
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը որպես հրավիրյալ դասախոս հյուրընկալվեց Երևանի` Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցում: Ինտերակտիվ դասախոսության ընթացքում դպրոցի 9-ից 12-րդ դասարանի աշակերտները ծանոթացան ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման, անցած դժվարին ուղու, կայացման և հաջողության հասնելու պատմությանը: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակով Ռալֆ Յիրիկյանը խրախուսեց երեխաներին չհանձնվել նպատակին հասնելու ճանապարհին, անընդհատ սովորել, քրտնաջան աշխատել, լինել ազնիվ և արդար, հարգանք և պատասխանատվություն ցուցաբերել շրջապատի նկատմամբ:
«Ապավինեք միայն սեփական ուժերին, ինքներդ կերտեք ձեր ապագան, անցեք դժվարությունների միջով, և ձեռք բերած փորձն օգտագործեք առաջ շարժվելու, նպատակին հասնելու համար: Ոչինչ միանգամից չի լինում. անհրաժեշտ են համբերություն և աշխատանք»,-նշել է Ռալֆ Յիրիկյանը:
«Բիզնես, որն ունի առաքելություն» ծրագրի շրջանակներում Ռալֆ Յիրիկյանն արդեն բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի ուսումնական հաստատություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը