Ասադ. Իդլիբի գրավման ժամանակ ապստամբներին մեծ օգնություն է ցուցաբերել Թուրքիան
Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հայտարարել է, որ ապստամբների կողմից անցած ամիս Իդլիբ քաղաքի գրավման ժամանակ Թուրքիան վերջիններիս լոգիստական և ռազմական մեծ օգնութուն է ցուցաբերել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Ցանկացած պատերազմ թուլացնում է ցանկացած բանակի, ինչքան էլ նա ուժեղ ու ժամանակակից լինի»,-շվեդական Expressen թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ասադը` նշելով, որ Իդլիբում կառավարական զորքերի պարտության գլխավոր պատճառն այն է, որ Թուրքիան ռազմական մեծ օգնություն է ցույց տվել ապստամբներին, իսկ ֆինանսական աջակցություն ցուցաբերել են Սաուդյան Արաբիան և Կատարը:
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանջու Բիլգիչը հերքել է Ասադի հնչեցրած մեղադրանքները: