«Մենք ունենք ոչ թե կրթությունը 12-ամյա պարտադիր դարձնելու, այլ կրթությունը որակյալ դարձնելու խնդիր»
12 ամյա կրթությունը սահմանադրական պահանջ է: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ կազմակերպած «12-ամյա պարտադիր միջնակարգ կրթության ներդրումը. առավելություններ և խնդիրներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի պտգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը:
Նրա խոսքերով՝ 9-ամյա կրթությունը այն բավարար ցենզը չէ, որը կարող է ապահովել շրջանավարտների մոտ այն կրթական մակարդակը, որից հետո կարողանան մասնագիտական կրթություն ստանալ:
Քննարկմանը ներկա ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ նույնպես ողջունում է 12-ամյա կրթության օրենքի ընդունումը. «Կարծում եմ, որ մինչև 19 տարեկան մեր երիտասարդները լինելով կրթության մեջ, շատ օգտակար է: Բայց նաև կարծում եմ, որ 12-ամյա պարտադիր կրթության օրենքը ընդունելով՝ մեր իշխանությունները ստանձնում են լուրջ պատասխանատվություն՝ ներդրումներ անելու ոլորտում:
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ դեմ արտահայտվեց 12-ամյա պարտադիր կրթությանը՝ նշելով. «Պարտադիր բառը շատ ենք շահարկում: Ժամանակակից աշխարհում պարտադիրով ոչինչ չի լինում: Կրթությունը պետք է դնել ոչ թե պարտադիրի վրա, այլ հետաքրքրասիրության վրա, պետք է մտածենք, թե ինչեպս պետք է դպրոցը դարձնենք ավելի հետաքրքիր»:
Նրա խոսքերով, պարտադիրի ձևով դպրոցը դառնում է երեխաների համար ժամանակավոր պահման վայր. «Մեզ պետք չեն դպրոցներ, որտեղ պետք է երեխաները ֆիզիկապես ներկա լինեն, այլ որտեղ երեխաները պետք է լիարժեք սովորեն»:
Նա ընդգծեց, որ շատ երեխաներ այսօր դպրոցից դուրս են գալիս, որպեսզի գնան աշխատեն, նրանց այսօր անհրաժեշտ է օրվա հացի, ապրելու գումար, որը պետք է հաշվի առնել:
Կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժ Արմինե Դավթյանն էլ նկատեց. «Մենք իսկապես ունենք ոչ թե կրթությունը 12-ամյա պարտադիր դարձնելու խնդիր, այլ կրթությունը որակյալ դարձնելու խնդիր»:
Հարցին, թե դպրոցից միանգամից բանակ զորակոչվելով ինչ խնդիրներ կառաջանան՝ Ա. Բախշյանը պատասխանեց, որ չի խանգարում, մինչև դպրոցը չավարտեն, բանակ չեն գնա, այսինքն պարտադիր սահմանված կրթությունը չի ընդհատվում:
Նախորդող հրապարակումներ՝
Առաջարկվում է կրթության նվազագույն շեմը դարձնել 12-ամյա
«Սոցիալական ծանր վիճակում գտնվող երկրում 19 տարեկան քաղաքացին ուզում է աշխատել ու թքած ունի քո 12-ամյա պարտադիր կրթության վրա»
Աշոտյանին կհրավիրեն ԱԺ` մեկ անգամ ևս քննարկելու 12-ամյա կրթության անցնելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում