Սթիվեն Բլոքմանս. ԵՄ-ն չի կարող անվտանգության երաշխիքներ տրամադրել...
ԵՄ-ն չի կարող անվտանգության երաշխիքներ տրամադրել Կրեմլի հետաքրքրությունների տիրույթում գտնվող «Արևելան գործընկերության» երկրներին: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Եվրոպական քաղաքականության հետազոտության կենտրոնի (Centre for European Policy Studies) ավագ փորձագետ, «ԵՄ արտաքին քաղաքականություն» և «քաղաքականություն ու հաստատություններ» միությունների ղեկավար Սթիվեն Բլոքմանսը:
«ԵՄ-ն փափուկ ուժ է: Ներկայումս ԵՄ-ն չունի ռազմավարական ինքնավարություն և ռազմական հնարավորություններ, որպեսզի ամուր անվտանգության երաշխիքներ տրամադրի Մոսկվայի հետաքրքրությունների տիրույթում գտնվող «Արևելան գործընկերության» երկրներին: Ամեն դեպքում, Ռուսաստանում գրանցված շոկը ԵՄ անդամ երկրներում և ԵՄ կենտրոնակայանում նոր քննարկումներ է բարձրացրել առ այն, որ նման կարևոր ռազմավարական տարածաշրջանում սեփական հետաքրքրությունների պաշտպանության համար անհրաժեշտ է մեծացնել ԵՄ ռազմական ինքնավարությունը»,- նշել է Սթիվեն Բլոքմանսը:
«Եվրոպական խորհուրդը հունիս ամսին, ինչպես սպասվում է, քննարկելու է ներուժի, բյուջետային և պաշտպանական ոլորտներում միավորվելու և միասնաբար գործելու ծրագրեր: Ինչպես մենք փետրվարին էներգետիկ միության ձևավորման ականատեսը դարձանք, որը վերջին տարիներին «Գազպրոմի» անկանխատեսելի քաղաքականության պատասխանն էր, այնպես էլ մենք այսօր կարող ենք տեսնել Եվրոպական պաշտպանական ապագա միության ստեղծման ճանապարհի առաջին քայլերը (European defence union): Այն կարող է գործել՝ ի հավելում ՆԱՏՕ-ի գործունեության, քանի որ ԵՄ-ն մեծ հետաքրքրություն ունի տարածքային պաշտպանության ինքնավար հզորության և հարևան տարածաշրջանների նկատմամբ»,- հավելել է բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան