«ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով շարունակում է մասնակցել Արևելյան գործընկերություն կառույցների աշխատանքին»
Հայաստանն ամենաբարձր քաղաքական մակարդակով շարունակում է մասնակցել «Արևելյան գործընկերություն» բազմակողմ կառույցների աշխատանքին: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարին` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Եվրոպական քաղաքականության հետազոտության կենտրոնի (Centre for European Policy Studies) ավագ փորձագետ, «ԵՄ արտաքին քաղաքականություն» և «քաղաքականություն ու հաստատություններ» միությունների ղեկավար Սթիվեն Բլոքմանսը:
«ՀՀ-ԵՄ համագործակցության խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, այն հարթակ է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Արևելյան հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների հարցով հանձնակատար Յոհանես Հանի բանակցությունների համար»,- նշել է Ս.Բլոքմանսը:
Անդրադառնալով Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին բանախոսը նշել է, որ այս պահին դժվար է կանխատեսել, թե որքանով կհաջողվի «փրկել Հայաստան-ԵՄ ասոցացման
համաձայնագիրը՝ «արդեն հնացած Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը փոխելու փոխարեն»:
«Այս տարի մայիսի 21-22-ին կայանալիք Ռիգայի գագաթաժողովին վիզային ռեժիմի ազատականացումն ու Հայաստանի կողմից «Հորիզոն 2020» քաղաքացիական ավիացիայի համաձայնագրի ստորագրումը միակ սպասելիքներն են»,-շեշտել է Ս.Բլոքմանսը:
Փորձագետի կարծիքով, Հարավային Կովկասում ԵՄ ռազմավարական և տնտեսական շահերը, անկախ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունից, դեռևս մնում են անփոփոխ:
Այնուամենայնիվ, ըստ Ս. Բլոքմանսի, տարածաշրջանում և Սև ծովում Կրեմլի վարած քաղաքանությունը կարող է փոփոխել Բյուսելի հնարավոր քայլերը:
Բանախոսի կարծիքով, այնուհանդերձ Ուկրաինայում գրանցած ֆիասոկոյի և Արևելյան գործընկերության` Վիլնյուսի գագաթնաժողովի անհաջողությունից հետո ԵՄ-ն ցանկացած պարագայում շահագրգռված է գործընկերության բոլոր երկրների հետ երկխոսության պահպանման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան