«Դեպորտիվո Արմենիո»-ն Թուրքիայում խաղը կանցկացնի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համազգեստով
Արգենտինական երրորդ դիվիզիոնի «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբը Թուրքիայում անցկացվող խաղին կներկայանա հատուկ համազգեստով, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այս մասին հայտնում է «Sports.ru» կայքը:
Առաջիկա խաղերին ֆուտբոլիստները հանդես են գալու սև շապիկներով «Հիշում եմ և պահանջում» գրությամբ:
Նշենք, որ 2010թ.-ին Ցեղասպանության 95 ամյակի կապակցությամբ «Դեպորտիվո Արմենիո»-ի ֆուտբոլիստները խաղում էին Հայաստանի հավաքականի համազգեստով:
Հիշեցնենք, որ «Դեպորտիվո Արմենիո» ակումբը ստեղծվել է 1962 թվականին Բուենոս-Այրեսում: