Economist. Փրկվածներն ու նրանց ժառանգները նշում են մեկ ու կես միլիոն սպանվածների մասին

Ներկայացնում ենք առաջատար Economist պարբերականում լույս տեսած հոդվածը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

«Յոզղատ եւ Կեսարիա նահանգների միջեւ ընկած ճանապարհը հաղթահարելիս մեզ հանդիպած մահմեդականների 80 տոկոսը (այդ վայրերում այլեւս քրիստոնյա չէր մնացել) հագել էր եվրոպական հագուստ՝ կրելով իրենց իսկ կողմից իրականացված հանցագործությունների ապացույցները: Ոտաբոբիկ գյուղացի մանուկները կրում էին պաշտոնական հագուստ, տղամարդիկ՝ ոսկե շղթաներ եւ ժամացույցներ»,- գրում է 1915-16 թվականներին օսմանյան զորքերի կողմից էթնիկ եղբայրների նկատմամբ իրականացված զանգվածային կոտորածի ականատես հայ քահանա Գրիգորիս Բալակյանը:

1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալվել են բազմաթիվ հայ մտավորականներ, որոնց մեծամասնությունը հետագայում սպանվել է:

Սակայն հարյուրամյակի մոտենալուն զուգահեռ դրան հետեւած իրադարձությունները դեռեւս վիճարկվում է: Թուրքիան պնդում է, որ Սիրիայի անապատ տանող ճանապարհին 500 հազար հայ է մահացել սովի եւ հիվանդությունների հետեւանքով: Նշվում է, որ նրանք տեղահանվում էին, որպեսզի Առաջին աշխարհամարտի ժամանակ հայ հեղափոխականները չմիավորվեն ռուսների հետ Օսմանյան կայսրության դեմ պայքարելու համար: Փրկվածները եւ նրանց սփռված ժառանգները նշում են մեկ ու կես միլիոն սպանվածների մասին, եւ ցանկանում, որպեսզի այդ իրադարձությունները ճանաչվեն որպես ցեղասպանություն: Մեծ թվով գիտնականներ եւ կառավարություններ ընդունում եւ կիրառում են այդ ձեւակերպումը: Սակայն Թուրքիան ակտիվ հակաարշավ է նախաձեռնել:

«Ես հրաժարվում եմ, որպեսզի իմ նախնիները հավասարեցվեն Հիտլերին»,- վրդովված նշում է թուրք դիվանագետը:

Թուրքիայում պաշտոնական դիրքորոշման հետ չհամաձայնելը դիտարկվում է որպես հանցագործություն, որը նաեւ այլ վտանգներ է պարունակում: Թուրքական թերթի՝ հայկական ծագում ունեցող խիզախ խմբագիր Հրանտ Դինքը 2007թ. սպանվել է թուրք ազգայնական պատանու ձեռքով այն բանից հետո, երբ բացահայտումներ է հրապարակել, որ Քեմալ Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչեն ցեղասպանության արդյունքում որբացած հայ մանուկ էր: Գոյություն ունեն բազմաթիվ ապացույցներ, որ անվտանգության աշխատակիցներն են կազմակերպել նրա սպանությունը: Այս ոճրագործությունը զարմանալի բեկում առաջացրեց: Ավելի քան հարյու հազարվոր մարդիկ, որոնց մեծամասնությունը երբեւէ չէր լսել Հրանտ Դինքի մասին, մասնակցեցին նրա հուղարկավորությանը: Ժխտողականության պատը սկսեց փլուզվել: Հայերի վերապրած սարսափները ներկայացնող գրքերը, ինչպիսին է, օրինակ, Գրիգորիս Բալակյանի ժառանգ Պիտեր Բալակյանի «Ճակատագրի սեւ շունը» գիրքը, սկսեցին հասանելի դառնալ թուրքերեն լեզվով: Թեեւ դանդաղ, կառավարությունը սկսեց վերադարձնել հայկական եկեղեցիներից բռնագրավված գույքը:

Նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանը, անցյած տարի ցավակցություն հայտնելով, դարձավ առաջին թուրք առաջնորդը, որը ճանաչեց հայերի՝ Օսմանյան կայսրության օրոք վերապրած տանջանքները: Առաջին անգամ երեք մեծ քաղաքական կուսակցությունները, այդ թվում՝ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ իրենց ընտրացուցակներում ներառել են նաեւ հայ թեկնածուների:

Թուրքիայի քուրդ առաջնորդները պաշտոնապես ներողություն են խնդրել ջարդերում իրենց ժողովրդի ունեցած դերի համար: Մեծամասամբ քուրդ բնակչություն ունեցող Դիարբեքիր նահանգի (որտեղ ժամանակին հայերը կազմում էին բնակչության կեսը) Սուր շրջանում անցկացվում են հայոց լեզվի անվճար դասընթացներ: Հարեւան Սիրնակ նահանգում մի շարք «ծպտյալ հայեր», որոնց նախնիները փրկվելու համար մահմեդականություն են ընդունել, այս տարի տեղացիների՝ եւ քրիստոնեաների, եւ մահմեդականների հետ միասին տոնել են Սբ. Զատիկը:

Ինչպես Հայաստանում, որի բնակչության գրեթե կեսը օսմանյան հայերի ժառանգներ են, այնպես էլ Սփյուռքում երկարատեւ բուժվող վերքերը փոխարինվում են «նախկին երկրի» նկատմամբ հետաքրքրասիրությամբ: Հարյուրավոր մարդիկ պատրաստվում են այցելել Ստամբուլ եւ Դիարբեքիր հայրուրամյա տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար:

Լիբանանում ծնված ծագումով հայ Խաչիկ Մուրադյանը, ով այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում, կազմակերպում է սփռված հայերի «ուխտագնացությունը» դեպի Արեւմտյան Հայաստան: Զինված ձեռագիր քարտեզներով՝ նրանք փնտրում են իրենց նախնիների տները եւ վանքերի ավերակների մոտ աղոթում նրանց հոգիների համար: Սակայն հալոցքը սահմանափակվում է միայն դրանով:

Նախկինում Թուրքիան Գալիպոլիիում դաշնակցական ուժերի իջեցումանը նվիրված միջոցառումները կազմակերպում էր ապրիլի 25-ին: Այս տարի միջոցառումները տեղափոխվել են ապրիլի 24, ինչպես ոմանք են ասում, հայկական ջարդերի հարյուրամյա տարելիցից ուշադրությունը շեղելու նպատակով: Ըստ ներքին աղբյուրների՝ թուրքական ճնշման տակ է շվեյցարական կառավարությունն արգելափակել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված արվեստի գործի տեղադրումը Ժնեւում: 

Սիրիայում Թուրքիան մեղադրվում է իսլամական ապստամբների կողմից Կոբանե, իսկ անցյալ տարվա մարտին հայկական սահմանային Քեսսաբ քաղաքի գրավմանն աջակցելու մեջ: Դրանից հետո Քեսսաբն անցել է Բաշար Ասադի վարչակարգի վերահսկողության տակ, ինչը բնակիչներին հնարավորություն է ընձեռնել վերադառնալ: Սակայն այդ դրվագն առավել դառը հիշողություններ է արթնացրել 1916թ. բռնությունների վերջին ալիքի վերաբերյալ, երբ սպանվել են Դեյր-էլ-Զորի անապատում ապաստան գտած տասնյակ հազարավոր հայեր: Եւ նմանօրինակ խորը վերքերն ամոքելու համար ավելին է անհրաժեշտ, քան ցավակցությունը:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}