ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների` գետով դեպի Ադրբեջան արկերի ձուլվածքներ ուղարկելու լուրը
ՀՀ-ի հետ սահմանամերձ ադրբեջանական Թովուզի շրջանի գյուղերից մեկի` տնամերձ տարածքով հոսող ոռոգման ջրանցքում, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտնաբերվել է արկ: Ելնելով զուտ այդ «գտածոյից»` ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հավաստիացնում է, թե իբր այդ ձուլվածքները հայերն են ուղարկում «գետի միջով` ադրբեջանցի խաղաղ բնակիչներին վնասելու համար»:
Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է սույն տեղեկությունը` շեշտելով, թե այն հերթական ապատեղեկատվությունն է ադրբեջանական կողմից:
«Նմանատիպ ապատեղեկատվությունը մեզ համար նորություն չէ: Ադրբեջանական ԶԼՄ-ները «հին երգն են երգում»,- հայտարարել է նա:
Նյութեր թեմայի շուրջ`
Արցախի Թալիշ գյուղի գյուղապետը հերքել է «զինված ընդհարման» մասին ադրբեջանական լուրը
ՊԲ. Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում մահացած հայ զինծառայողի վերաբերյալ
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական գյուղի` «հայերի կողմից գնդակոծվելու» մասին տեսնայութը զուտ ներկայացում է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը