Թուրքական կառավարությունը ցայտնոտի մեջ է, Չավուշօղլուն հրատապ մեկնել է Վաշինգտոն. «Հրապարակ»
Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունն ու համայնքը լուրջ ճնշումներ են գործադրում Օբամայի վարչակազմի նկատմամբ՝ պահանջելով ճանաչել Ցեղասպանությունը։ Երեկ հայտնի է դարձել, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հրատապ մեկնել է Վաշինգտոն մի քանի հարյուր անձից բաղկացած շքախմբով։ Նրան Վաշինգտոն է հրավիրել ԱՄՆ պետքարտուղարը՝ Ցեղասպանության 100-ամյակի շեմին։ Թե ինչու են Չավուշօղլուին հենց այս պահին հրավիրել Վաշինգտոն, անհայտ է, սակայն այն, որ թուրքական կառավարությունը ցայտնոտի մեջ է, ակնհայտ է։
Չավուշօղլուն, «Հրապարակ»-ի տեղեկություններով, հանդիպումներ է ունենալու Պետդեպում, Կոնգրեսում, Սենատում, առաջատար քաղաքական ինստիտուտներում՝ փորձելով առաջ տանել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և կանխել 24-ին Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի արտաբերումը։