Պատկան մարմիններին հրահանգված է ասել, որ համաներում չի լինելու. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, պատկան մարմիններին հրահանգված է՝ հարցին, թե երբ է լինելու համաներումը, պատասխանել՝ չի լինելու։
«Ընդ որում, իշխանություններն այս տեխնոլոգիան կիրառում են բոլոր համաներումների ժամանակ,, պատճառաբանելով, թե շատերը, այդ մասին տեղեկանալու դեպքում, հանցագործություն կգործեն՝ իմանալով, որ համաներման տակ են ընկնելու: Կա ևս մեկ պատճառ՝ «շեֆը գալիս է վերջին պահին» և անակնկալ: Ասել է՝ Սերժ Սարգսյանն առաջիկայում մի առավոտ կզարթնի ու կհայտարարի, որ համաներում լինելու է: «Բացառություն չէ նաև այս անգամ»,- տեղեկացրել է թերթի աղբյուրը, որի կարծիքով՝ դա կարող է լինել նաև մինչև ապրիլի 24-ը»,-գրել է թերթը։