Կոտայքի մարզում բրուցելոզի վարակ է տարածվել. «ՀԺ»
Կոտայքի մարզի Սոլակ գյուղում անասունների շրջանում բրուցելոզի վարակ է տարածվել, որը փոխանցվել է նաև գյուղի բնակիչներից մի քանիսին: Այս տեղեկությունը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է գյուղապետ Բադալ Սարգսյանը:
ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ հայտնել են, որ Սոլակի բնակիչներից մեկը, ում մոտ հաստատվել է բրուցելոգ ախտորոշումը, տեղափոխվել է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին