Իրավունք 19:51 17/04/2015

Միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է ադրբեջանցի իրավապաշտպան Էլնուր Ջաֆարովի դատավճիռը

 ԶԼՄ-ների գծով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միլատովիչը դատապարտել է ադրբեջանցի իրավապաշտպան, խոսքի ու ԶԼՄ-ների ազատության ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովին 6.5 տարի ազատազրկելու որոշումն Ադրբեջանում: Այս մասին ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

«Ջաֆարովի դատավճիռն անարդարություն է, որի հետևանքով ևս մեկն ավելացավ իրենց աշխատանքի պատճառով բանտերում փակված ադրբեջանցի լրագրողների ու իրավապաշտպանների ցուցակում: Ադրբեջանում անկախ ձայների համակարգված ու լայնամասշտաբ հետապնդումները հանդիսանում են մարդու հիմնարար իրավունքների և խոսքի ազատության իրավունքի խախտումներ»,- հայտարարել է Միյատովիչը` նշելով, թե Ջաֆարովի դատավարությունն ու հետաքննությունն ընթացել են լուրջ խախտումներով:

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆի հայտարարության մեջ էլ ասվում է, որ ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ադրբեջանական դատարանի սույն վճռով, որը շատերը համարում են քաղաքականապես մոտիվացված: «Նրա ձերբակալությունը ևս մի հետքայլ է Ադրբեջանի ժողովրդավար զարգացման գործում: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր միջազգային պարտավորությունները և հարգել իր քաղաքացիների իրավունքները: Որպես առաջին քայլ` կոչ ենք անում իշխանություններին ազատ արձակել Ջաֆարովին և իրենց հիմնարար ազատություններն օգտագործելու համար ձերբակալված մյուս անձանց»,- նշված է հայտարարության մեջ:

Twitter-ի իր միկրոբլոգում ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը ևս գրել է որ Ադրբեջանում իրավապաշտպանների դեմ բռնաճնշումներն արտացոլում են մարդու իրավունքների կայուն հետընթացը` ափսոսանք հայտնելով Ռասուլ Ջաֆարովի դատավճռի առնչությամբ:

Ադրբեջանցի իրավապաշտպանի ձերբակալման թեմային է անդրադարձել նաև միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկը` Human Rights Watch-ը` իր հերթին կոչ անելով Ադրբեջանի միջազգային գործընկերներին Ադրբեջանին հասկացնել, թե Եվրոպական խաղերի բացմանը Բաքվում իրենք բարձրաստիճան պատվիրակություններ չեն ուղարկելու, եթե Ջաֆարովն ու մյուս քաղբանտարկյալներն ազատ չարձակվեն, և քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները չդադարեցվեն:

«Ջաֆարովն Ադրբեջանում քաղաքականապես մոտիվացված հետապնդումների ամենահեղինակավոր ու բացեիբաց քննադատներից էր, որն այժմ ինքն է դարձել դրանց զոհը»,- ասել է Human Rights Watch-ի` Հարավային Կովկասի գծով ավագ հետազոտող Գեորգի Գոգիան, որին դեռևս մարտի 30-ին չէին թողել Ադրբեջան մուտք գործել, որպեսզի վերջինս չկարողանա ներկա լինել իրավապաշտպաններ Ինթիգամ Ալիևի և Ռասուլ Ջաֆարովի դատավարություններին:

Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպության և Մարդու իրավունքների միջազգային դաշնության համատեղ ծրագիրը` Իրավապաշտպանների պաշտպանության գծով միջազգային կազմակերպությունը, որի ներկայացուցիչը եղել էր Ջաֆարովի դատին, նույնպես դատապարտել է այն` շեշտելով, թե դատավճիռն անընդունելի է` կեղծ մեղադրանքների հիման վրա:
«Ազատություն ռադիոկայանն» էլ հաղորդում է, որ Ջաֆարովի փաստաբանը` Ֆարիզ Նարիմանլին, հայտարարել է, թե բողոքարկելու են դատավորի որոշումը: The Sun Daily-ը գրում է, որ նավթով հարուստ հետսովետական Ադրբեջանը այլակարծությանը հաճախ է պատասխանում կոշտ միջոցներով: BuzzFeed-ը հիշեցնում է, որ 2012-ին «Եվրատեսիլի» ժամանակ Ջաֆարովն ուշադրություն էր հրավիրել մարդու իրավունքների բնագավառում Ադրբեջանի վատ ցուցանիշների վրա, իսկ 2015-ի Եվրոպական խաղերին ծրագրել էր բողոքի ակցիա կազմակերպել:

Բացի այդ, Кавказский Узел-ի` «Քամի Ապշերոնից» անունով սյունակագիրն «Անիմաստ դաժանություն» խորագրով հոդվածում ընդգծել է, որ կատարվածն առաջ է բերում «ամոթի ու նողկանքի զգացումներ», և դա չարդարացված դաժանություն է, որը հսկայական վնաս է հասցնում ողջ Ադրբեջանին: Նա զարմանք է հայտնում, թե ինչու ճանապարհների կառուցման գործում կաշառակերության միջոցով գումար աշխատող ադրբեջանցի պաշտոնյաներն ազատության մեջ են, իսկ իր տեսակետն արտահայտող իրավապաշտպանը ձերբակալված է:

Հիշեցնենք, որ հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան, «Արվեստը` հանուն ժողովրդավարության» արշավի կազմակերպիչ Ռասուլ Ջաֆարովը դատապարտվել է 6.5 տարի ազատազրկման: Նման որոշում է կայացրել դատավոր Էլդար Իսմայիլովն ապրիլի 16-ին Բաքվի` ծանր հանցանքների գծով դատարանում: Բացի այդ, ազատ արձակվելուց հետո Ջաֆարովին արգելված է երեք տարվա ընթացքում որևէ պաշտոն զբաղեցնել: Մեղադրական վճռից հետո Ջաֆարովը հայտարարել է, թե այն համարում է կեղծ և քաղաքական պատվեր: Դատարանն ինքնին չի կարողացել ապացուցել իրավապաշտպանի մեղքը: Մեղադրող կողմի բոլոր վկաները հօգուտ Ջաֆարովի են ցուցմունք տվել, և դատական գործի ողջ ընթացքն ապացուցում է նրա լիարժեք անմեղությունն այս հարցում:


Նշենք, որ Ռասուլ Ջաֆարովը 2012 թվականի դեկտեմբերին կազմակերպել է «Արվեստը` հանուն ժողովրդավարության» անվամբ արշավը, որով կոչ է արվել երիտասարդներին արվեստի միջոցով ոտքի կանգնել հանուն արդարության, այլ ոչ բռնության միջոցով: 2014 թվականի օգոստոսի 2-ին նրան հարկերի վճարումից խուսափելու և պաշտոնական իրավասությունների չարաշահման մեղադրանքներով ձերբակալել են: Նա չի ընդունել իր մեղքը: Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները` Amnesty International և Human Rights Watch, դատապարտել են ադրբեջանցի իրավապաշտպանի ձերբակալությունը, իսկ Amnesty International-ը նրան բնորոշել է` որպես «խղճի բանտարկյալ»:

Բացի այդ, ԵՄ ընդլայնման և Եվրոպական Հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը 2014 թվականին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` անհանգստություն հայտնելով «Ադրբեջանում հերթական հայտնի իրավապաշտպանի` Ռասուլ Ջաֆարովի ձերբակալման առնչությամբ»:

Նյութ թեմայի շուրջ`
ԵԽԽՎ անկաշառ պատգամավորները փորձում են բացահայտել Ադրբեջանի կողմից կաշառվածներին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}