Աբովյանի նախկին քաղաքապետը նույնպես կմասնակցի արտահերթ ընտրություններին. «Ժամանակ»
Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը երեկ «Ժամանակ»-ի հարցին ի պատասխան հաստատել է այն տեղեկությունը, որ ինքը մտադիր է մասնակցել Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին:
«Այո, ես առաջադրվելու եմ քաղաքապետի ընտրություններում, որովհետև ես ծնվել եմ Աբովյան քաղաքի համար, 50 տարի ապրել եմ այս քաղաքում և ուզում եմ իմ մնացյալ կյանքը ևս ծառայել իմ քաղաքին ու նրա ժողովրդին»,- թերթի հետ զրույցում հայտնել է Իսրայելյանը:
Նշենք, որ Կարապետ Իսրայելյանը Աբովյանի քաղաքապետ է եղել 1999-2008թթ., և այդ պաշտոնում նրան փոխարինել է Կարապետ Գուլոյանը: