Մշակույթ 18:07 17/04/2015

«… ինչպես և ինչու հարցերը մշտապես ուղեկցում են Կոմիտասին»

«Կոմիտասը մեր մշակույթի պատմության մեջ այն երևույթներից է, որի մասին ամենաշատ է խոսվել, երգերն ամենաշատն են ուսումնասիրվել ու կատարվել, բայց ինչպես և ինչու հարցերը մշտապես ուղեկցում են Կոմիտասին»,- Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում փոքրիկ համաժողովի ժամանակ ասաց երաժշտագետ, թանգարանի ավագ գիտաշխոտող Մարինե Մուշեղյանը:

Համաժողովի ընթացքում մասակիցները ներկայացրեցին նյութեր, պատմություններ, որոնցով հերքում էին տարածված այն թեզերը, որոնց համաձայն Կոմիտասը Բեռլինում պաշտպանել է քրդական երաժշտության թեմայով ավարտական աշխատանք:

Նախքան համաժողովի մեկնարկը, ներկայացվեց ռեժիսոր Գագիկ Հարությունյանի Կոմիտասի «Գութաներգ» վավերագրական ֆիլմը: Հենց նա էլ դիմել է երաժշտագետներին, պատմաբաններին, որպեսզի ներկայացրեց հիմնավորված հակափաստարկներ, որ Կոմիտասը քրդական երաժշտության թեմայով ավարտական աշխատանք չի պաշտպանել:

«Սուտ է: Կոմիտասը չէր կարող այդ թեմայով դիպլոմային աշխատանք ներկայացնել: Արխիվային փաստաթղթերի վրա հիմնվելով՝ կրկնում եմ՝ սուտ է: Այդ սուտը եկել է դեռևս Պոլսից, մինչև խորհրդային իշխանության հաստատումը: Մտածում եմ՝ քիչ էր բնիկ ժողովորդին ոչնչացրեցին, նաև մշակույթն էին ցանկանում ոչնչացել: Այդ ժամանակ Կոմիտասը մեծ աղմուկ էր հանում, հայտնի էր շատ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գ. Հարությունյանը՝ հավելելով, որ առ այսօր բոլորն այդպես գիտեն, նույնիսկ կոնսերվատորիայի դասախոսներն էլ դասախոսություններ են կարդում, թե Կոմիտասը Բեռլինում պաշտպանել է քրդական երաժշտության թեմայով ավարտական աշխատանք:

Համաժողովի ժամանակ Մ. Մուշեղյանը ներկայացրեց մի շարք փաստաթղթեր, նամակներ, Կոմիտասի վկայագրերը, որևէ տեղ նշված չէր, որ նա քրդական երաժշտություն է ուսումնասիրել:

«Թյուրիմացությունը գալիս է Կոմիտասի առաջին կենսագիր Թորոս Ազատյանից: 1931 թվականին հրապարակում է Կոմիտասի կենսագրությունը, ենթադրության անում, որ Կոմիտասը Բեռլինում 1899 թվականին պաշտպանել է քրդական թեմայով ավարտական աշխատանք: Հաջորդ գրեթե բոլոր կենսագիրները կրկնել են Թորոս Ազատյանին»,- ասաց երաժշտագետը:

Նշենք, 1896 թվականի հունիսին Կոմիտասը մեկնում է Բեռլին՝ առանց որևէ համալսարան ընդունվելու։ Սկզբնական շրջանում նա մի քանի ամիս ուսանել է Ռիխարդ Շմիդտի մոտ։ Այնուհետև նա ընդունվել է հանրահռչակ Հումբոլդտի համալսարան։ Խրիմյան Հայրիկի օրհնությամբ և Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ նա կարողանում է ուսում ստանալ: Այնտեղ նա 1899 թվականի մայիս և հունիս ամիսներին հանդես է եկել հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտության մասին դասախոսությամբ:

Պատմաբան Տիգրան Պետրոսյանցը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ինչ որ տեղ կարդացել էր, որ Կոմիտասը Գևորգյան ճեմարանում սովորելու տարիներին քուրդ ընկեր է ունեցել, ով նույնպես այդ ճեմարանի ուսանող է եղել:

«Դա ինձ ստիպեց, որ նայեմ ճեմարանի բոլոր տարիների ընդունելությունների թերթիկները: Որևէ մատյանում նշված չի եղել, որ քուրդ ուսանող է եղել: Նման բան չէր կարող լինել, որ Գևորգյան ճեմարանը քուրդ ուսանող ընդուներ, ով այնպիսի ազդեցություն կունենար Կոմիտասի վրա, որ նա անդրադառնար քրդական երաժշտությանն ու սկսեր ուսումնասիրել այն: Սովորական կեղծիք է: Իսկ ներկայացվող լուսանկարն էլ՝ Կոմիտասը քուրդ Ուսու բեկի հետ, նույնպես կեղծիք է: Բացառված է, որ Կոմիտասը լուսանկարվեր նրա հետ: Ես այդ լուսանկարի բնօրինակը չեմ գտել: Մենք այդ ժողովրդի դեմ բան չունենք, պարզապես կեղծիքի չպետք է դիմել: Ոչինչ չունենք ոչ նրանցից ուզելու, ոչ էլ տալու, ոչ էլ մեր երաժշտությունը հենվել է նրանց երաժշտության վրա, ոչ էլ Կոմիտասը նման ուսումնասիրություն է  արել: Նա շատ լավ գիտեր, որ քոչվոր ցեղի երաժշատություն էր»,- ասաց պատմաբանը:

Իհարկե, ցանկացած ազգ կցանկանար, որ Կոմիտասի նման զավակ ուներ: Սակայն նա հայ ազգի զավակն է, հարստությունը: Միաժամանակ նա համամարդկային հարստություն է: Նա իր մահկանացուն կնքել է 1935 թվականին ՓարիզիՎիլ-Ժուիֆի հոգեբուժարանում: 1936 թվականին նրա աճյունը փոխադրվել է Երևան և թաղվել Կոմիտասի անվան պանթեոնում։


Իսկ ինչո՞ւ կենդանության օրոք նրան չտեղափոխեցին Հայաստան, միգուցե այստեղ նա այլ ճակատագիր կունենա՞ր:

«Իսկ կա՞ր Հայաստան: Միայն դրա համար: Եթե լիներ Հայաստան, ոչ թե Խորհրդային Հայաստան, կբերեին Հայաստան: Եթե տեղափոխեին, կուղարկեին Սիբիր: Միանշանակ, այդպես էր: Շատ քիչ մտավորականներ կարողացան այդ Սիբիրից ազատվել: Եթե Սիբիր էլ չաքսորվեցին, Երևանի բերդերում մահացան՝ Չարենց, Բակունց,  300-ից ավելի այդ ժամանակվա անվանի մտավորականներ: Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը եղել է ռազմակալված տարածք, ոչ թե պետություն»,- ասաց պատմաբան Տ. Պետրոսյանցը:

Նախորդող հրապարակում՝
Այդքան հայտնի ու անհայտ Կոմիտասը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}