Քրմոյան. Մինչև 2016 թ. սկիզբը պրոբացիոն ծառայությունն ամբողջությամբ կգործի (Տեսանյութ)
Կառավարության առաջիկա նիստերից մեկում հավանության կարժանանա պրոբացիոն համակարգի ներդրման վերաբերյալ հայեցակարգը: Լրագրողների հետ զրույցում նման հույս հայտնեց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ով այսօր մասնակցում էր «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» թեմայով քննարկմանը:
Նա ընդգծեց, որ հայեցակարգը բազմիցս քննարկվել է իրավապահ մարմինների հետ, բացի այդ էլ արդարադատությաննախարարությունը գործընկերների, այդ թվում և Եվրոպայի խորհուրդի աջակցությամբ, իրականացնում է նաև օրենսդրական նախագծերի մշակման աշխատանքներ:
«Մասնավորապես այսօր մշակվում է «Պրոբացիոն ծառայության մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև անհրաժեշտ են ենթաօրենսդրական ակտերը»,-ասաց Ս. Քրմոյանը:
Նրա խոսքով, բոլորովին նոր համակարգ է ներդրվում, որը փոխարինելու է քրեական արդարադատության ոլորտում գործող շատ մեխանիզմների:
«Մասնավորապես, նախատեսվում է, որ այսուհետ այլընտրանքային խափանման միջոցներն ու պատժատեսակները կիրականացնի պրոբացիոն ծառայությունը: Սա մեզ համար է նոր, բայց բազմաթիվ եվրոպական երկրներում ներդրվել է շատ վաղուց, ԱՊՀ տարածքում այն գործում է հարևան Վրաստանում, Մերձբալթյան երկրներում»,-ասաց փոխնախարարը:
Ս, Քրմոյանը նշեց, որ նախարարությունը պարզաբանումներ է տվել ծառայության ներդրման վերաբերյալ հնչած բոլոր հարցերին՝ հիմնվելով նաև միջազգային փորձագետների գնահատականների ու միջազգային փորձի վրա:
Քրմոյանը նշեց, որ նախատեսվում է ծառայությունը ստեղծել մինչև հաջորդ տարվա սկիզբը:
«Մենք հուսով ենք, որ մինչև 2016 թվականի սկիզբը ծառայությունն ամբողջությամբ կգործի: Այն ներդրվելու է փուլային սկզբունքով, առաջին փուլում ավելի քիչ լիազորություններով ենք օժտելու ծառայությանը»,-ասաց նախարարն ու հույս հայտնեց, որ ամռան ընթացքում կավարտվեն օրենսդրության մշակման աշխատանքները, իսկ աշնանային նստաշրջանում ԱԺ-ն կընդունի դրանք:
Ծառայության վերաբերյալ փոխնախարարի մյուս պարզաբանումներին ծանոթացեք տեսանյութում:
Թեմայի վերաբերյալ կարդացեք նաև՝
Վարչապետ. Մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը
Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն
Պրոբացիոն ծառայությունը որպեսզի աշխատի, պետք է դատավորները մի փոքր փոխեն իրենց մտածելակերպը. Լ. Ավետիսյան
Հովհաննես Մանուկյան. ՀՀ-ում պրոբացիոն ծառայություն կներդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում