«Սև ապրիլ» նախագծի Remember երգի տեսահոլովակի մեծամասշտաբ նկարահանումը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ
Ապրիլի 18-ին, ժամը 20-30-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ տեղի կունենա ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի համատեղ «Սև ապրիլ» նախագծի Remember երգի տեսահոլովակի մեծամասշտաբ նկարահանումը: Երգը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Առաջին ալիքից տեղեկացնում են, որ մինչ այս տեղի է ունեցել համահայկական ֆլեշմոբ. սփյուռքի հայկական երգչախմբերը կատարել են երգը տարբեր երկրների խորհրդանշաների առջև, որոնք ևս օգտագործվելու են տեսահոլովակում:
Կայանալիք նկարահանման ընթացքում ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական երգչախմբի գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ հնչող կատարման ընթացքում տեղի կունենա ֆլեշմոբ, որին կմասնակցի 300 ուսանող: «Սև ապրիլ» նախագծի նպատակն է երաժշտության միջոցով հիշեցնել մեր պահանջի մասին և կոչ անել աշխարհին բացառել ցեղասպանությունները: