Սոլակում հայտնաբերվել է բրուցելոզով հիվանդ 25 կենդանի
Կոտայքի մարզի Սոլակ համայնքում՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով, պլանային ստուգումների ընթացքում հունվար ամսից սկսած հայտնաբերվել են բրուցելոզով վարակված 6 խոշոր և 19 մանր եղջերավոր կենդանիներ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
«Հիվանդ կենդանիները «Բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգի» համաձայն, մեկուսացվել են և ենթարկվել սանիտարական սպանդի: Սոլակ համայնքում կենդանիների՝ բրուզելոզով վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները վերահսկողություն են իրականացնում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում անցկացվող անասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներով նախատեսված բոլոր հիվանդությունների նկատմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով զոոնոզ հիվանդություններին, որոնց շարքին է դասվում նաև բրուցելոզը»,-հայտնեցին ծառայությունից:
Հիշեցնենք, որ այս գյուղում բրուցելոզով հիվանդ մեկ մարդ է հոսպտալացվել, նրա հետ շփված ևս երկու մարդ տեղափոխվել են հիվանդանոց: Գյուղում հակահամաճարակային միջոցառումներ են իրականացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան