«Մեր պահը ժամանակի մեջ». 100 արտացոլում
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր բացվելու է «Մեր պահը ժամանակի մեջ» խորագրով ցուցահանդես՝ նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նախագիծը բաղկացած է 100 աշխատանքից, որոնցից ամենամեծերը՝ խորհրդանշական 24-ը կծածկեն ինստալյացիոն տարածքի պատը: Այս մասին տեղեկացնում են Թումո կենտրոնից:
Ցուցահանդեսի հեղինակներն են մի խումբ նախկին ուսանողներ, ովքեր միավորվել են Թումոյում անցկացված արտադրական դիզայնի նախագծի ընթացքում՝ ճարտարապետ և Թումոյի դասընթացավար Վազգեն Բրուտյանի ղեկավարությամբ:
Նախագծի ղեկավարը նշել է ցուցահանդեսի գլխավոր առանձնահատկությունները. «Սա մեր առաջին ոչ թվային ինստալյացիան է, որը յուրօրինակ է իր մասշտաբով և ֆորմատով: Մենք օգտագործել ենք հայկական մշակույթի բազմազան մասնիկներ՝ սկսած ավանդական զարդանախշերից մինչև Նարեկացու «Մատյան ողբերգության» գրությունները: Դրանք մշակել ենք և՛ թվային ձևով, և՛ ձեռքով՝ արդյունքում ստանալով նոր տեսողական լեզու»:
Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 15-ը: Մուտքը բաց կլինի հանրության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում