Թուրք ընդդիմադիր գործիչը ողջունել է Հռոմի պապի պատարագն ու ելույթը
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, քննադատելով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի վարած մերժողական քաղաքականությունը, իր աջակցությունն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին, ով ապրիլի 12-ին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ գործածել էր «Ցեղասպանություն» եզրույթը:
Թուրքիայի նախագահի «խոսափող» համարվող «Sabah» թերթի կայքը նկատել է տալիս, որ այն դեպքում, երբ պապի հայտարարությունից հետո Թուրքիայի իշխանություններն ու ընդդիմադիր ուժերը խստորեն դատապարտեցին կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի ելույթը, միայն «ԺՀԿ»-ից փաստորեն աջակցություն հնչեց:
Դեմիրթաշը, անդրադառնալով Հռոմի Պապի անցկացրած պատարագին և Թուրքիայի կոշտ արձագանքներին, նշել է. «Պապը մի բան է ասում, երեխայի նման արձագանքում են: Հասարակությանը հարկավոր է բացատրել, թե ինչպես առերեսվել հայկական իրականության հետ: Եվ դա պետականորեն արվելիք գործ է: Թե չէ «պապին չենք ընդունում» ասելով` այդ հարցը չի լուծվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան