«Արդյո՞ք Օբաման կհնչեցնի Ցեղասպանություն եզրույթը». Մեկնաբանում է Սպիտակ տան խոսնակը
ԱՄՆ նախագահը և վարչակազմի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ բազմիցս ճանաչել են այն պատմական փաստը, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայեր սպանվել կամ ստիպողաբար մահվան են դատապարտվել` ուղարկվելով անապատներ: Այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնստը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Օբաման ապրիլի 24-ի ուղերձում օգտագործելու է Ցեղասպանություն բառը:
«Մենք ընդգծել ենք նաև, որ սգում ենք այդ մահերի համար և որ այդ փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը մեր բոլորի, այդ թվում՝ Թուրքիայի, Հայաստանի և Ամերիկայի շահերից է բխում»,-ասել է Էրնստը:
Վերջինս այս հարցում վկայակոչելով Սպիտակ տան քաղաքականությունը, նշել է, որ ազգերն ավելի հզոր են, երբ զարգանում են՝ ճանաչելով սեփական անցյալի վտանգավոր դրվագները,և հենց դրա ճանաչման մեջ է նոր, ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհը: Ջ. Էրնստի խոսքով, պատմական այդ փաստի ճանաչման անհրաժեշտությունը տարիների ընթացքում առաջնորդել է ամերիկյան վարչակազմի մոտեցումը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք նախագահ Օբաման այս տարի ապրիլի 24-ին կհնչեցնի Ցեղասպանություն բառը` Սպիտակ տան խոսնակը հղում է արել արդեն իսկ իր կողմից պատմական փաստերի ճանաչման վերաբերյալ արված մեկնաբանությանը և ապա հավելել. «Նախագահն ավանդաբար ապրիլ ամսի վերջին հայտարարություն է տարածում այս իրավիճակի` այդ ահավոր պատմական իրադարձության կապակցությամբ, և ես չեմ կարծում, որ մինչ այդ մեր քաղաքականությունը կփոխվի»,- նշել է խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան