Զինծառայողներից երեքի վիճակը շարունակում է մնալ ծանր. Ա. Հովհաննիսյան
Սպիտակի ոլորանում ձորակն ընկած պաշտպանության նախարարության N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի մեքենայի մեջ գտնված զինծառայողներից երեքի վիճակը շարունակում է մնակ ծանր, թեև որոշակի կայունություն կա: Panorama.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, ամեն րոպե կարող է բժշկական միջամտության կարիք լինել: Նրանք Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում են գտնվում:
Ա. Հովհաննիսյանի խոսքով, մյուս զինծառայողների վիճակը նորմալ է, մի քանիսն արդեն դուրս են գրվել:
Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրի վրա` Սպիտակի առաջին ոլորանում, շրջադարձ կատարելիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և ընկել զառիթափ: Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ինը զինծառայողներից ութն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Թորոսյանը մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Նախորդող հրապարակումներ՝
Զորամասին պատկանող ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՊՆ. 3 զինծառայող ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը