Ադրբեջանում քրիստոնեության տարածման վայրեր չկան
Ադրբեջանում կան կրոնական ծայրահեղականությանը, իսլամատյացությանը, ծայրահեղական կրոնական ուղղություններին հարող քաղաքացիներ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այսպիսի խոստովանությամբ է հանդես եկել Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական հանձնաժողովի նախագահ Մուբարիզ Գուրբանլին:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանը միսիոներական գործունեության վայր չէ, և երկրում քրիստոնեության և այլ կրոնների տարածման մասին այսօր խոսք լինել անգամ չի կարող, ինչպես նաև դրա համար պայմաններ էլ չկան: Նա նաև վստահեցրել է ԶԼՄ-ներին, որ Ադրբեջանում «Եհովայի վկաներ» կրոնական ուղղության ներկայացուցիչներին չեն թույլատրի գործունեության ծավալել երկրում:
Ինչպես իր հերթին հավելում է ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվական պորտալը, եթե տնտեսական ոլորտում Ադրբեջանը «բաց է բոլորի համար», ապա բարոյահոգեբանական առումով նման բան չեն կարող իրենց թույլ տալ: Այս ամենի հետ մեկտեղ, ըստ պորտալի, Գուրբանլին շարունակում է հայտարարել, թե իբր «Իսլամական պետությունն» Ադրբեջանի համար վտանգ չի ներկայացնում:
Բացի այդ, ինչպես գրում է պորտալը, Գուրբանլին նշել է, որ Պետական հանձնաժողովը դժգոհ է Ադրբեջանում հուղարկավորությունների ժամանակ չարդարացված շռայլ ծախսերի առկայությունից:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, Պետական հանձնաժողովի նախագահը ընդգծել է նաև, որ իրենք չենք կարող միջամտել Ադրբեջանում հողարկավորության արարողություններին օգտագործվող VIP-վրանների հարցում: Նրա խոսքերով՝ Պետական հոնձնաժողովում մշակվել է գերեզմանատների հետ կապված օրինագիծ, և այն քննարկվում է կառավարությունում: Նրա խոսքերի համաձայն՝ տվյալ օրինագիծով նախատեսվում է գերեզմանների չափսերը և գերեզմանատների գործունեութունը կարգավորող օրենքների մշակում:
«Նախագծում առաջարկվում է գերեզմանները պատրաստել սովորական քարից, որպեսզի բարձրությունը լինի 50 սմ, իսկ տապանաքարը՝ 60 սմ: Որոշված է նաև գերեզմանների միջև եղած հեռավորությունը: Գերեզմանները պետք է լինեն մի շարքով, բացառություն են կազմում միայն ամուսնական զույգերը: Այսինքն ամուսնու գերեզմանի կողքին տեղ կթողնեն նրա կնոջ գերեզմանի համար, կամ` հակառակը»,- հաղորդել է Գուրբանլին:
Նյութեր թեմայի շուրջ՝
ԶԼՄ-ներ. ԻՊ-ի զինյալները մահապատժի են ենթարկել ադրբեջանցուն դավաճանության ու լրտեսության համար
Բաքվում անհանգստացած են ԻՊ-ի հարձակման կոչերի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան