«Գերմանիայի արտգործնախարարության ճնշմամբ Ցեղասպանություն բառը հանվել է հայտարարության տեքստից»
«Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը հայ ժողովրդի հազարամյա պատմության ամենամեծ և լրջագույն հետևանքներ ունեցած աղետն էր»,-այսպիսի ձևակերպում է տրված Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին քվեարկության դրվելիք հայտարարության տեքստում:
Ավստրիական Die Presse պարբերականը, հղում կատարելով Գերմանական լրատվական գործակալությանը, գրում է, որ հայտարարության տեքստն արդեն պատրաստ է և այնտեղ բացակայում է Ցեղասպանություն տերմինը: Չնայած Անկարային կոչ է արվում վերջ տալ փաստերը ժխտելուն, սակայն հայտարարության մեջ Հայոց ցեղասպանությունը բնութագրվում է որպես հայ ժողովրդի համար մեծ աղետ։
Պարբերականը հայտնում է, որ չնայած իշխող կոալիցիայի անդամ պատգամավորները վերջին ժամանակներում մեծ ճնշում էին գործադրում կառավարության վրա, սակայն նրանց չհաջողվեց հայտարարության տեքստում ներառել Ցեղասպանություն բառը:
«Սկզբնապես Ցեղասպանություն բառը ներառված է եղել իշխող ՔԴՄ/ՔՍՄ կոալիցիայի և ՍԴԿ կազմած հայտարարության մեջ, սակայն այն հանվել է կուսակցությունների առաջնորդների և արտաքին գործերի նախարարության ճնշման տակ: ՔԴՄ/ՔՍՄ կոալիցիայի պատգամավորների մի մասը և ՍԴԿ անդամները դեռևս համարում են, որ Ցեղասպանությունը բառը պետք է ներառվի հայտարարության մեջ», - գրում է պարբերականը:
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ այս բացթողումը հնարավոր է լրացվի այն դեպքում, երբ մինչև ապրիլի 24-ի քվեարկությունը առաջին ընթերցումից հետո անցնի համապատասխան հանձնաժողովներով:
Նախորդող հրապարակումներ`
Գերմանացի պատգամավոր. Թուրքիան ինքը պետք է դիմի քայլերի ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Դեսպան Ռայներ Մորել. Դեռևս չգիտենք, թե ինչ կասի Գերմանիայի նախագահը ապրիլի 23-ին
Հարակից հրապարակումներ`
Ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Haaretz-ի անդրադարձը
Ապրիլի 24-ին Երևանում Իտալիայի ներկայացվածության առումով ակնկալիքներ կան. դեսպան Ս. Ղազարյանի հարցազրույցը Huffingtonpost.it-ին
Անդրեյ Մամիկին. Մարդկանց ոչնչացրել են միայն հայ լինելու պատճառով
Die Welt. «Ի՞նչ է իմացել Կայսերական Գերմանիան հայերի կոտորածների մասին»
Եվրախորհրդարանականները բանաձևում հիշատակել են Պապի հայտարարությունը. Բանաձևի ամբողջ տեքստը
Թուրքիայի ԱԳՆ-ն սպառնում է Եվրոպային
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը. Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային
Die Welt. Թուրքերը սպառնում են Հռոմի պապին սպանել
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Հռոմի պապի հայտարարությունն անթույլատրելի է համարում
La Repubblica. Ֆրանցիսկոսի թանկարժեք ազնվությունը, ով ցեղասպանությունն իր անունով է կոչում
Էրդողան. «Ես վշտացած եմ Հռոմի պապի խոսքերից»
Թուրքիայի կողմից գործածված խիստ տոնայնությունը չի կարող արդարացված լինել. Պաոլո Ջենտիլոնի
Հռոմի պապը պատասխանել է Թուրքիայից հնչող դժգոհություններին
Իտալիայի ԱԳՆ. Թուրքիան չափից դուրս կոշտ արձագանքեց հայերի բնաջնջման վերաբերյալ Հռոմի պապի խոսքերին
Սերժ Սարգսյան. Միայն Ֆրանցիսկոս պապի նման առաջնորդները կարող են աշխարհը զերծ պահել ցեղասպանություններից
Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Ցեղասպանությունը լռության մատնելը հանցակցություն է
Թուրքիան Վատիկանից հետ է կանչել իր դեսպանին. Հռոմի պապի հնչեցրած Ցեղասպանությունը
Թուրքիան Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո կանչել է Վատիկանի դեսպանին
«Ֆրանս Պրես». Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է Ցեղասպանություն բառը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան