Երվանդ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսա» քանդակի մոտ տեղի կունենա համանուն տեսաֆիլմի շնորհանդեսը
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում գտնվող Երվանդ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսա» քանդակի մոտ այսօր կայանալու է համերգ-միջոցառում: Կազմակերպիչն է Երվանդ Քոչարի թանգարանը:
Թանգարանից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ միջոցառման ընթացքում կայանալու է «Կիբեռնետիկայի մուսա» տեսաֆիլմի շնորհանդեսը /հայերեն և ֆրանսերեն/, ինչպես նաև ցուցադրվելու են Քոչարյան մոտիվներով հուշանվերներ, ելույթ է ունենալու «Բամբիռներ» ռոկ խումբը: Մուտքն ազատ է:
Միջոցառումն ընդգրկված է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագրի և Հուշարձանների պահպանության միջազգային օրվա շրջանակում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում