«Վկայություն»՝ արվեստի լեզվով (լուսանկարներ)
Հայոց ցեղասպանության թեման իր արտացոլումն է գտել արվեստի տարբեր տեսակներում: Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձել է հայ ժողովրդի մեծագույն արվեստագետները. Վարդգես Սուրենյանց, Հովհաննես Այվազովսկի, Գևորգ Բաշինջաղյան, Եղիշե Թադևոսյան, Փանոս Թերլեմեզյան, Արշիլ Գորկի, Ժանսեմ, Գառու, Հակոբ Հակոբյան և ուրիշներ: Նրանցից յուրաքնաչյուրը փորձել է իր արվեստով ու իր մոտեցմամբ իր ցավն արտահայտել, իր բողոքը բարձրացնել:
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրյում բացվեց «Վկայություն» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին: Ցուցահանդեսում ներկայացված է Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց և նրանց սերունդների ստեղծագործությունները՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ և դեկորատիվ-կիրառական արվեստ, Հայաստանում բնակվող ժամանակակից նկարիչների և քանդակագործների մեկական ստեղծագործություն, ժամանակակից սփյուռքահայ կերպարվեստը՝ կազմված տասներեք հեղինակների մեկական ստեղծագործությունից, Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հավաքածուում պահպանվող շուրջ 300 բացիկ՝ «Արևմտյան Հայաստանը և հայկական կոտորածների արտացոլումը փոստային բացիկներում» խորագրով: Ներկայացվեց նաև Գրիգոր Աղասյանի՝ Ցեղասպանության թեմայով արված աշխատանքները: