France 24-ը իրենց ինքնությունը բացահայտած Թուրքիայում ապրող հայերի մասին
Ֆրանսիական France 24 հեռուստաալիքը հեռարձակել է «Թուրքիայի ծպտյալ հայերը փնտրում են իրենց գողացված ինքնությունը» ռեպորտաժը, որը պատմում է, թե ինչպես 1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Օսմանյան կայսրությունը հրամայեց ոչնչացնել հայ ժողովրդին, իսկ փրկվածների մի մասը ստիպված էր իսլամ ընդունել ու ինտեգրվել թուրքական հասարակությունում:
«1,5 մլն մարդ սպանվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ: Փրկված մոտ 200,000 կին և երեխա դավանափոխ եղան՝ ընդունելով իսլամ, և ինտեգրվեցին քրդական և թուրքական համայնքներում: Այսօր նրանց ժառանգերը հայտնաբերում են իրենց հայկական արմատները, որոնք սերունդեսերունդ թաքնված են եղել: Այս պատմությունները տիպիկ են Ցեղասպանությունից փրկվածների ժառանգների համար:
Շատերը փրկվելու համար ընտրել են թուրքական կամ քրդական անունները, սակայն մեկ դար անց նրանց ժառանգները բացել են «Պանդորայի արկղը», որը փակել էին նրանց նախորդ սերունդները:
Հեղինակը նշում է, որ հանդիպել են Արմենակին և իր ընկերոջը, ովքեր միչև վերջերս կարծել են, որ թուրք են ու քուրդ: Սակայն հայտնաբերելով իրենց հայկական արմատները՝ որոշել են ճանապարհորդել նախնիների հայրենի երկրով՝ Արևելյան Թուրքիայի տարածքով: Հաղորդման մեջ ներկայացնում են նաև Արմենի պատմությունը, ով իր ծագումը բացահայտել է ընտանեկան հին նկարների միջոցով: Այժմ նա, թեև մուսուլման կնոջ դիմադրությանը, մտադիր է քրոիստոնեություն ընդունել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը