Տավուշի մարզպետը շարունակում է ազատվել նախորդի մարդկանցից. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը շարունակում է ազատվել նախորդի՝ Արմեն Ղուլարյանի մարդկանցից, քանի որ Ղուլարյանն ուղիներ է որոնում հետ վերադառնալու։ Մոտ 1 շաբաթ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել ղուլարյանական հերթական կադրը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանը։ Նա ստիպված է գնացել այդ քայլին՝ խուսափելով տհաճ հետևանքներից։
Խնդիրն այն է, որ մարզպետի կարգադրությամբ ստուգումներ են արվել, և հայտնաբերվել են ծառահատման դեպքեր։ Ամիսներ առաջ էլ ստուգումների արդյունքում հրաժարական է տվել Իջևանի բժշկական կենտրոնի տնօրենը, ով նույնպես Ղուլարյանի մարդն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան