Հարցազրույցներ 00:52 18/04/2015

Ապրիլի 24-ին Երևանում Իտալիայի ներկայացվածության առումով ակնկալիքներ կան. դեսպան Ս. Ղազարյանի հարցազրույցը Huffingtonpost.it-ին

«Մեր առջև այժմ եզակի, ես կասեի անկրկնելի հնարավորություն է ճշգրտորեն և մեկընդմիշտ փակելու «Ծայրահեղությունների Դարաշրջանը», ցեղասպանությունները պատմության մեջ ներառելու և քաղաքական դաշտից բացառելու համար: Անմիջապես դադարեցնելու այն, ինչ իրականացնում է «Իսլամական պետությունը» էթնիկ-կրոնական փոքրամասնությունների դեմ, և ասել՝ այլևս երբեք»,-խոսելով Հայոց ցեղասպանության մասին, սյս մասին նշել է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը՝ իտալական առաջատար «Huffingtonpost.it» պարբերականին տված հարցազրույցում :

Պարբերականի հարցին, թե «այլևս երբեք» ասելու հարցում այսօր ումի՞ց է կախված վճռորոշ քայլը՝ դեսպան Ղազարյանը նշել է. «Մեծ աշխատանք է իրականացվում, և Էրդողանի ղեկավարած Թուրքիան հայտնվում է մեկուսացվածության մեջ: Առաջնային նշանակություն ունի Ֆրանցիսկոս պապի՝ ճշմարտության կարևորագույն կոչը , բայց նաև հիշում եմ՝ արդեն տարիներ շարունակ ԱՄՆ-ի գոնե վերջին հինգ նախագահները և ԵՄ-ն( վճռորոշ էր Պրոդիի նախագահության ժամանակահատվածը) հայ ժողովրդի կողքին են եղել՝ հանուն 1915 ապրիլի 24-ին տեղի ունեցած մեկ ու կես միլիոն հայերի կոտորածին հստակ սահմանում տալու, այսինքն կատարվածը Ցեղասպանություն կոչելու հայ ժողովրդի իրավունքի: Մեծ սպասելիքներ ունենք ԱՄՆ նախագահ Օբամայից և Իտալիայի վարչապետ Ռենցիից: Դրա հնարավորությունը, ինչպես ասացի, հիմա է՝ ապրիլի 24-ին, Երևանում, իմ ժողովրդի ցեղասպանության հարյուրամյա տարելիցին»:

Դեսպանի դիտարկմամբ՝ շուրջ մեկ ու կես միլիոն հայերի բնաջնջման էջը շրջել հնարավոր է, եթե ցեղասպանություն երևույթը հենց այդպես էլ հրապարակավ անվանվի:

«Դա հնարավոր կլինի այն վերջապես հրապարակավ կոչելով իր անունով՝ Ցեղասպանություն: Սահմանումները կարևոր են: Եվ ոչ ոք չի անտեսում այս եզրույթի հատկապես դատական կշիռն ու այն, որպես իրավական հասկացություն»,- պարբերականի հետ զրույցում նշել է դեսպան Ղազարյանը:

Սարգիս Ղազարյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության պատմական և գիտական տեսանկյունից հավաստի լինելու խնդրին՝ շեշտադրել է այն հանգամանքը, որ այդ հարցի հետ կապված ճշմարտությունը վաղուց արդեն հանձնված է պատմական արխիվներին:

«Բնաջնջման եղանակների, թվաքանակի, հեղինակների և ժամանակահատվածի մասին ճշմարտությունը վաղուց է հանձնվել պատմական արխիվներին: Ամեն դեպքում անհրաժեշտ է նաև իմանալ հետևյալը . 1919 թ. օսմանյան դատարանը հեռակա կարգով մահվան դատապարտեց բնաջնջման հեղինակներին՝ մարդկության դեմ կատարած ոճրագործության մեղադրանքով: Այդուհանդերձ, հայոց ցեղասպանությունը ոչ թե պատմական հարց է, այլ պատմական փաստ, որը քաղաքական հետևանքներ է ունենում, ուստի դրա լուծումը պիտի տրվի քաղաքական գործիչների կողմից»,- նշել է Ս« Ղազարյանը:

Պարբերականի այն հարցին, թե արդյոք կիրակի օրը Վատիկանում տեղի ունեցած պատարագի ժամանակ դեսպանը տեղյակ է եղել՝ ինչ է ասելու Ֆրանցիկոս պապը, դեսպան Ղազարյանը ասել է. «Չգիտեի: Կասկածից վեր է, որ այժմ՝ ցեղասպանության հարյուրամյա տարելիցին, Ֆրացիսկոս Պապի խոսքերը վճռորոշ կշիռ և իմաստ են ձեռք բերում: Քահանայապետի ուղերձն ուղղված էր ոչ միայն Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների՝ նեցուկ լինելուն, այլև ցեղասպանության կանխարգելմանն ու հաշտեցման եզրեր գտնելուն: Ով այն չի ընկալում, թող ձերծ մնա այդ խոսքերը մեկնաբանելուց»:

Անդրադառնալով պարբերականի այն հարցին, թե Անկարան պատարագից հետո շատ բացասական արձագանք տվեց, և դեռ չի դադարեցնում սպառնալիքները, դա արդյո՞ք մտահոգության տեղիք տալիս է՝ դեսպան Ղազարյանը նկատել է. «Այդ անմենը անհեթեթության աստիճանի է հասնում, և ով այս պահին զբաղվում է դրանով, իսկ դա անում է Թուրքիայի կառավարությունը, անազնիվ է: Ամեն դեպքում Թուրքիայի կառավարության արձագանքն այնքան անտրամաբանական է, անհեթեթ ու ժամանակավրեպ, որ ավելորդ մեկնաբանության կարիք չկա»:

Թուրքիայի արձագանքի վերաբերյալ պարբերականը նկատում է, որ Անկարայի հետ դաշնակցությունը Արևմուտքի համար կարևոր նշանակություն ունի՝ հատկապես Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ կապված: Անդրադառնալով այս խնդրին՝ դեսպան Ղազարյանը նշել է. «Իհարկե, բայց քաղաքականության հիմքը կազմում են ոչ միայն շահերն են, այլև գաղափարները, հակառակ դեպքում քաղաքական կառույցը, որի հիմնասյուներից մեկը մարդկության դեմ ուղղված հանցանքների դեմ պայքարն է, գոյություն չէր ունենա»:

Պարբերականի այն դիտարկմանը, թե ապրիլի 24-ին գրեթե մեկ շաբաթ է մնացել և արդյոք այդ առումով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որևէ հույս կա՝ դեսպան Ղազարյանը նշել է, որ թեև հույսը դիվանագիտական կատեգորիա չէ, բայց և լավատեսության առիթ կա:

«Այդ «կարգավորումը» որպես նախապայման վերջերս առաջադրվել է նաև ԵՄ- ի կողմից՝ Թուրքիայի անդամակցության համար: Որոշիչ օրեր են: Առիթը պատմական է, և սա է պահը: Իհարկե, հույսը դիվանագիտական կատեգորիա չէ, բայց իմ լավատեսությունը հիմնված է նաև պապի դիրքորոշման և 1987 թվականից ի վեր Եվրոպայի տարբեր երկրների կողմից ցեղասպանության ճանաչման վրա: Հենց երեկ ԵՄ խորհրդարանը հաստատեց այն որոշումը, որով Թուրքիային կոչ է արվում, մեջբերում եմ. «դադարեցնել ժխտողական քաղաքականությունը, քանզի հաշտեցումն առանց ընդհանուր հիշողության և ճշմարտության անհնար է»: Սա ցեղասպանության դատապարտման մի ուղերձ է, ավելին, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մի կոչ: Նույնիսկ, եթե Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, այնուամենայնիվ անմեկնելի է Էրդողանի՝ հարյուր հազար հայերի վտարման սպառնալիք հնչեցնող արձագանքը պատմության հետ հաշվի նստելու հրավերին: Չասեմ սարսափ, շախմատային լեզվով ասած՝ ցունգցվանգ է հիշեցնում»,- նշել է Ս. Ղազարյանը:

Պարբերականի այն հարցին, թե 100-րդ տարելիցի հետ կապված Վաշինգտոնից ի՞նչ ակնկալիքներ կան՝ դեսպանը նշել է.
«Չգիտեմ, թե վարչապետ Ռենցիի և նախագահ Օբամայի հանդիպման ժամանակ կխոսվի արդյոք նաև Հայոց ցեղասպանության մասին: Սպիտակ Տունը մշտապես ԵՄ -ի և Մոսկվայի կողքին է եղել՝ աջակցելով կարգավորման գործընթացին, երբ այն դեռ ընթացքի մեջ էր»:

ԱՄՆ-ի դիրքորոշման հետ կապված պարբերականի այն դիտարկմանը՝ թե Պետդեպարտամենտի խոսնակը ցեղասպանության մասին խոսելի բառերի զգուշավոր ընտրություն էր անում՝ խուսափելով ցեղասպանություն արտահայտությունից, դեսպանը նշել է. «Վերջին հինգ նախագահները իրենց ղեկավարման տարբեր հատվածներում իրերն իրենց անուններով են կոչել: Օբաման մշտապես նշել է ջարդերի քանակը՝ օգտագործելով «Մեծ Եղեռն» հայերեն արտահայտությունը: Ամեն տարի ապրիլի 24- ին ԱՄՆ- ի նախագահները պետական մակարդակով ցավակցական ուղերձ են հղում»:

Պարբերականի հետ զրույցում դեսպան Ղազարյանը շեշտադրել է այն հանգամանքը, որ ճանաչման գործում կարևոր է հենց Ցեղասպանություն եզրույթի կիրառումը:

«Մենք ակնկալում ենք միջազգային հանրության ակտիվ հանձնառությունը Թուրքիայի կառավարության կողմից «ցեղասպանություն» բառի կիրառմանն ուղված գործում. պետք է ճանաչվի կատարված ոճրագործությունը, որը կրկնվելու վտանգ է ներկայացնում, քանզի դրանով է հարթվել քսաներորդ դարում իրականացված ցեղասպանությունների ճանապարհը: Նպատակը Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումն էր: Ցեղասպանությունը կազմակերպվել էր, ծրագրավորվել, կանխամտածվել, իրականցվել և հաջողությամբ ավարտին հասցվել, հետագայում՝ ժխտվել, ուստի կա վտանգ, որ այն կկրկնվի»,- նշել է Ս. Ղազարյանը:

Սարգիս Ղազարյանը անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Իտալիայի վարած քաղաքականությանը:

«Հայաստանը Իտալիայի հետ միասին փաստացիորեն ընդգրկված է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հանձնաժողովում՝ ցեղասպանությունների կանխարգելման համար:Համոզված եմ, որ բարձր կպահեք այն ավանդույթի արժեքները, որ ձգվում են Լուիջի Լուձձատիից մինչև Ֆիլիպպո Մեդա, հյուպատոս Գորրինիից մինչև Անտոնիո Գրամշի: Իտալիան ցեղասպանությունն ընդունել է 2000 թվականին և շատ բան է անում նաև մշակութային հարթակում. միայն այս տարի դպրոցներից ստացել ենք ուսումնական նյութերի ավելի քան երեք հազար հայց և ավելի քան յոթանասուն տեղական ինքնակառավարման մարմին ընդունել է ցեղասպանությունը: Տոսկանայի և Լոմբարդիայի շրջանները նույնպես միացել են այս ողջախոհ ցուցակին»,- ասել է դեսպանը:

Պարբերականի հետ զրույցում դեսպան Ղազարյանը նաև նշել է, որ ապրիլի 24-ին Երևանում Իտալիայի ներկայացվածության առումով ակնկալիքներ կան, որ բացի Սենատի և Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի պատվիրակությունների նախագահներից՝ Իտալիան նաև կառավարական մակարդակով ներկայացված կլինի:

«Մեր ակնկալիքն է նաև, որ Իտալիան ներկայացված լինի կառավարական մակարդակով»,- ասել է դեսպան Ղազարյանը:

Պարբերականի այն դիտարկմանն էլ, թե Անկարայի կառավարությունից ինչ ակնկալիքներ կան՝ դեսպանը նշել է. «Չորեքշաբթի օրը ԵՄ խորհրդարանը միացավ միջազգային ձայնին՝ ուղղված նրան, որ Թուրքիան կրկին անդրադառնա 2009 թվականի նոյեմբերի տասից մինչ օրս վավերացման սպասող արձանագրություններին: Երկու տարի տևած ինտենսիվ բանակցություններից հետո մեր կառավարությունը, դեմ գնալով նաև հանրության կարծիքին, միտված էր պատմության այս էջը շրջելուն: Արձանագրությունները պատրաստ էին, սպասում էին վավերացմանը: Բայց Էրդողանը հանկարծ արգելակեց ողջ ընթացքը: Անկարան է, որ պետք է վերականգնի վստահության քվեն, բայց այս օրերին սխալ ուղիով է ընթանում. պատմության հետ հաշվի նստելու փոխարեն նախագահ Էրդողանը սպառնում է Թուքիայից վտարել հայերին»:

Պաբերականի հետ զրույցում, դեսպան Ղազարյանը անդրադառնալով հարցին, թե ինչ տեղի կունենա ապրիլի 24-ին Երևանում, նկատել է, որ այդ օրը Երևանում պատասխան կտրվի ժամանակին Հհիտլերի կողմից տրված հարցին՝ «թե ով է հիմա հիշում հայերին»:

«Կլինենք մի թատերաբեմում, որին ուղղված կլինի աշխարհի հայացքը: Ամեն դեպքում նրանց հայացքը, ովքեր կցանկանան պատասխանել այն հարցին, որը Հիտլերը տվեց իր զորականներին 1939 թվականին՝ Լեհաստանի օկուպացիայից մեկ շաբաթ առաջ. «Անգութ պիտի լինեք,- ասաց,- արագ՝ սպանություններում, կանգ չառնեք ոչնչի առաջ: Ո՞վ է վերջապես հիշում հայերի բնաջնջման մասին»: Եվ ահա ապրիլի քսանչորսին աշխարհը կհաստատի, որ հիշում է, և այն էլ շատ հստակ»,- եզրափակել է դեսպանը:

Պարբերականը նաև անդրադարձ է կատարել դեսպան Ղազարյանի գործունեությանը՝ գրելով. «Սարգիս Ղազարյանը երեսունվեց տարեկան է և արդեն երկու տարի է, ինչ Իտալիայում Հայաստանի դեսպանն է: Սովորել է Իտալիայում՝ սկզբում Վենետիկի Մխիթարյան միաբանության դպրոցում, ապա ավարտել է Իտալիայի Գորիցիայի համալասարանի միջազգային դիվանագիտության ֆակուլտետը: Վայրեր, որոնք նշանավորվել են պատերազմներով, ողբերգություններով, բնաջնջումներով, դիվանագիտությամբ և ցնցումներով: Ուսման վայրի գուցե և ոչ պատահական ընտրություն նրա կողմից՝ սկզբում որպես մի պատանու, ապա՝ դիվանագետի, ով մշտապես մի առաքելություն է ունեցել. վերապրած հայերի ժառանգների ներկայիս սերունդը իր առջև նպատակ է դրել հաջորդ սերունդներին չփոխանցել պատմության բեռը: Անհրաժեշտ է շրջել այս էջը, որպեսզի վերջապես անցում լինի հաշտեցման, որը կանխարգելման միակ ճանապարն է»:

Նախորդող`
Անդրեյ Մամիկին. Մարդկանց ոչնչացրել են միայն հայ լինելու պատճառով
Die Welt. «Ի՞նչ է իմացել Կայսերական Գերմանիան հայերի կոտորածների մասին»
Եվրախորհրդարանականները բանաձևում հիշատակել են Պապի հայտարարությունը. Բանաձևի ամբողջ տեքստը
Թուրքիայի ԱԳՆ-ն սպառնում է Եվրոպային
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը. Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը կարևոր ուղերձ է ‪Թուրքիային
Die Welt. Թուրքերը սպառնում են Հռոմի պապին սպանել
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Հռոմի պապի հայտարարությունն անթույլատրելի է համարում
La Repubblica. Ֆրանցիսկոսի թանկարժեք ազնվությունը, ով ցեղասպանությունն իր անունով է կոչում
Էրդողան. «Ես վշտացած եմ Հռոմի պապի խոսքերից»
Թուրքիայի կողմից գործածված խիստ տոնայնությունը չի կարող արդարացված լինել. Պաոլո Ջենտիլոնի
Հռոմի պապը պատասխանել է Թուրքիայից հնչող դժգոհություններին
Իտալիայի ԱԳՆ. Թուրքիան չափից դուրս կոշտ արձագանքեց հայերի բնաջնջման վերաբերյալ Հռոմի պապի խոսքերին
Սերժ Սարգսյան. Միայն Ֆրանցիսկոս պապի նման առաջնորդները կարող են աշխարհը զերծ պահել ցեղասպանություններից
Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Ցեղասպանությունը լռության մատնելը հանցակցություն է
Թուրքիան Վատիկանից հետ է կանչել իր դեսպանին. Հռոմի պապի հնչեցրած Ցեղասպանությունը
Թուրքիան Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո կանչել է Վատիկանի դեսպանին
«Ֆրանս Պրես». Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է Ցեղասպանություն բառը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}