«ՀԷՑ»-ի գործունեության և ֆինանսական հոսքերի կառավարման շուրջ կասկածներ կան. «ՀԺ»
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ղեկավարության մոտ, ըստ ամենայնի, որոշակի կասկածներ են առաջացել «ՀԷՑ»-ի գործունեության և ֆինանսական հոսքերի կառավարման շուրջ:
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, վերջին շրջանում «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ը հատուկ աշխատակիցներ է գործուղում «ՀԷՑ», որտեղ նրանք նշանակվում են այնպիսի պաշտոնների, որ կարողանան վերահսկել ընկերության ֆինանսական ամբողջ անցուդարձը: Նման կասկածների համար հիմքերը ավելի քան բավարար են: Խնդիրն այն է, որ «ՀԷՑ»-ը անընդմեջ պարտքեր է կուտակում չնայած այն հանգամանքին, որ երկու տարուց էլ պակաս ժամանակահատվածում էլէներգիան Հայաստանում արդեն թանկացել է ընդհանուր առմամբ 40 տոկոսով, սակայն դա ոչ միայն չի հանգեցրել «ՀԷՑ»-ի եկամուտների աճին, այլ ընդհակառակը «ՀԷՑ»-ը հայտնվել է սնանկացման եզրին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան