Ապրիլի 24-ին Հայաստան ժամանելիք հյուրերի ցանկը գաղտնի է պահվում. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Ապրիլի 24-ին Հայաստան ժամանող բարձրաստիճան հյուրերի ցանկը, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում սպասվող միջոցառումները, հույժ գաղտնի են պահվում: Անգամ տարբեր կառույցների արարողակարգային վարչությունները երեկվա դրությամբ տեղյակ չէին, թե ում են ընդունելու և ուր են տանելու:
Այս օրերին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում կառուցում է բեմ: Միջոցառումների կազմակերպման տեխնիկական աջակցության գրասենյակից հայտնում են ընդամենը, որ ապրիլի 24-ին հուշահամալիրի տարածքում բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ»: