Զորամասին պատկանող ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախօրեին ժամը 17-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրի վրա` Սպիտակի առաջին ոլորանում, շրջադարձ կատարելիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և ընկել զառիթափ:
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ինը զինծառայողներից ութն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Թորոսյանը մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Նախորդող հրապարակում՝
ՊՆ. 3 զինծառայող ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան