Իրանի բանակի օրվա առթիվ ցուցադրվել է տեղական արտադրության S-300 ՀՀՊ համակարգը
«Իրանի բանակի օրվա առթիվ ցուցադրվել է տեղական արտադրության S-300 ՀՀՊ համակարգը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության` այսօր Իրանի բանակի օրվա առթիվ կազմակերպված զորահանդեսի ընթացքում ցուցադրվել են ռազմական արդյունաբերության ոլորտի ձեռքբերումները, մասնավորապես տեղական արտադրության «Բավար 373» (իրանական S-300) հակահրթիռային պաշտպանության համակարգը և «Սաէղե 2» մոդելի երկտեղանոց կործանիչը:
«ԻՌԻԲ»-ի փոխանցմամբ` բացի վերոնշյալից` զորահանդեսին ցուցադրվել են նաև «Շահրիվար 10», «Նաջմ 801», «Ֆաթհ 8» և «Ֆաթհ 14» ռադարային համակարգերը, ինչպես նաև «Թալաշ 2», «Թալաշ 3», «Սայադ 2» և «Սայադ 3» հրթիռները:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին բանակի օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի բանակը երկրի անվտանգությանը սպառնացող ցանկացած հարձակման կտրուկ հակահարված կտա:
Գեներալ Ֆիրուզաբադին, անդրադառնալով ՌԴ նախագահի` «S-300» ՀՀՊ համակարգերի վերաբերյալ կայացրած որոշմանը, նշել է, որ դրանք ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական համակարգեր են:
Թեմայի առնչությամբ նախորդող հրապարակումը`
Ռոհանի. Իրանի բանակի ռազմավարությունը տարածաշրջանում կանխարգելիչ գործողություններ իրականացնելն է