Բրուցելոզի դեպքեր Սոլակում. հիվանդը շփվել է իր գյուղատնտեսական կենդանիների հետ
Կոտայքի մարզի Սոլակ համայնքում ապրիլի 14-ին արձանագրվել է բրուցելոզի մեկ դեպք: Հիվանդը նույն օրը հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ ստանում է անհրաժեշտ բուժում։ Մասնագետները հիվանդի վիճակը գնահատում են բավարար, ունի առողջացման դրական տեղաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական բաժնից:
Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել, որ հիվանդը շփում է ունեցել իր իսկ գյուղատնտեսական կենդանիների հետ:
Հիվանդության հետագա տարածումը և այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով՝ բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդության օջախի և տան բոլոր անդամների նկատմամբ։ Կազմակերպվել են անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններ, սահմանվել է բժշկական հսկողություն: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում կոնտակտավորների շրջանում հայտնաբերվել է ևս երկու հիվանդ, որոնք չեն ունեցել կլինիկական ախտանշաններ: Հոսպիտալացման, համապատասխան բուժման և կլինիկական վիճակի գնահատման համար նրանք ուղեգրվել են Աբովյանի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունք:
Համատեղ աշխատանքներ են իրականացվում թե՛ համայնքային կառույցների և թե՛ գյուղական ամբուլատորիայի հետ: Սոլակ համայնքի բնակիչների շրջանում կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ: Այս պահի դրությամբ նմուշառվել է 29 անձ: Հետազոտություններն ընթացքում են:
Համաճարակաբանական հսկողությունը շարունակվում է։
Նախորդող հրապարակում՝
Սոլակում հայտնաբերվել է բրուցելոզով հիվանդ 25 կենդանի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան