Ռոհանի. Իրանի բանակի ռազմավարությունը տարածաշրջանում կանխարգելիչ գործողություններ իրականացնելն է
«Իրանի Իսլամական Հանրապետության դոկտրինը ռազմական և պատերազմական չէ»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահն այսօր բանակի օրվա առթիվ ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանն ապակայունացնող ուժերին, հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետության բանակի նպատակը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է: Ինչո՞ւ չեն օգտվում մեր զինված ուժերի կողմից ընձեռած հնարավորությունից, ի՞նչ իմաստ ունի ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերել Սիրիայի ահաբեկիչներին, ի՞նչ իմաստ ունի հարձակվել Եմենի վրա, արդյո՞ք երեխաների վրա հարձակվելը ձեզ պատիվ է բերում»:
Շարունակելով ելույթը` Հասան Ռոհանին հավելել է. «Զինված ուժերի նպատակը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելն է. մեր դոկտրինը ռազմական և պատերազմական չէ, մեր դոկտրինը ռազմական և պաշտպանական է. մեր ռազմավարությունը կանխարգելիչ գործողություններ իրականացնելն է, կանխարգելիչ գործողություններ` հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման»: