Գերմանիայի արտգործնախարարը չի ասի «Ցեղասպանություն»
Գերմանական Spiegel պարբերականն անդրադարձել է Գերմանիայի կառավարության դիրքորոշմանը` կապված Հայոց ցեղասպանության հետ և ներկայացրել է արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի մեկնաբանությունները:
«Հայ ժողովրդի տառապանքը չի տեղավորվում մեկ հասկացության մեջ և այդ հասկացության շուրջ վեճերը չեն նվազեցնում տառապանքը»,-ասել է Ֆ. Վալտեր-Շտայնմայերը Էստոնիա կատարած այցելության ընթացքում:
Պարբերականը տեղեկացնում է, որ արտգործնախարարը չի ասել «Ցեղասպանություն» բառը, փոխարենը կիրառել է «կոտորածներ» բառը:
«Հարցի շուրջ վիճաբանությունը նոր չի սկսել», -ասել է Շտայնմայերը և հիշեցրել, որ դեռևս անցյալ տարի կողմերին կոչ էր արել պատրաստ լինել հիշատակման այս դժվարին տարվան, սակայն ցավոք հարևան երկրներն ընդհանուր հայտարարի այդպես էլ չեկան:
Պարբերականը նշում է, որ անցյալ տարի հոկտեմբերին Գերմանիայյի արտգործնախարարն այցելել էր Հայաստան, ծաղիկներ էր դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի Անմար կրակի մոտ, սակայն խուսափել էր օգտագործել Ցեղասպանություն բառը:
Պարբերականի հետ զրույցում Բունդեսթագի անդամ Քրիստոֆ Բերգներն ասել է, որ դեմ է հաջորդ շաբաթվա ընթացքում Բունդեսթագում ընդունվող հայտարարության տեքստից ցեղասպանություն բառը հանելու ցանկացած փորձին:
Նա նույնը կոչ է արել նաև դաշնային կառավարությանը, ասելով, որ գերմանական կառավարությունը պարտավոր է հաշվի առնել այն առանձնահատուկ պատասխանատվությունը, որն իրենք կրում են 20-րդ դարի սկզբի իրադարձությունների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը