Հայկ Մարտիրոսյան. «Ցեղասպանություն» բառի օգտագործումն Օբամայի կողմից լիովին բացառել չի կարելի. «168 Ժամ»
««Ցեղասպանություն» բառի օգտագործումը Օբամայի կողմից լիովին բացառել չի կարելի։ Ի վերջո, նախագահի կողմից այդ բառի գործածումը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում, և ընդամենը բառի օգտագործում է նշանակում։ Ժամանակին իր հայ սփիչրայթերի հորդորով և հեղինակությամբ Ռեյգանն է այդ բառը օգտագործել։ Եվ հետո՞։ Հետո՝ ոչինչ էլ չի եղել։
Նախագահ Օբաման իր վերջին նախագահական շրջանում է գտնվում, և չի բացառվում, որ օգտագործի, թեև դա քիչ հավանական է։ Բայց դարձյալ ենթադրենք՝ օգտագործեց «ցեղասպանություն» բառը։ Նախագահական խոսքերն այս երկրում օրենսդրական ուժ չունեն»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա. Մարտիրոսյանը՝ անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրների պայմաններում Հայոց ցեղասպանության հարցում ամերիկյան դիրքորոշման փոփոխության հնարավորությանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան