Ծայրահեղականները թուրք-սիրիական սահմանից կրկին հարձակվել են Քեսաբի վրա. արաբագետ
Սիրիական հակակառավարական ծայրահեղ արմատական խմբավորումները կրկին թուրք-սիրիական սահմանից հարձակում են իրականացրել Սիրիայի հայաբնակ Քեսաբի վրա ու հետ են շպրտվել դեպի Թուրքիա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը:
«Ապրիլի 18-ին՝ ուշ երեկոյան, ճիշտ 2014 թ. մարտի 21-ի սցենարով, նույն սիրիական հակակառավարական ծայրահեղ արմատական խմբավորումները՝ «Ալ-Նուսրայի ճակատը» և «Հարաքաթ Ահրար ալ-Շամը» կրկին թուրք-սիրիական սահմանից հարձակում են իրականացրել Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանի դեմ: Բայց այս անգամ ծայրահեղականները չեն կարողացել նախկին հաջողություններն արձանագրել, այլ հիմնականում «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» կողմից հետ են շպրտվել դեպի Թուրքիա...»,- գրել է արաբագետը:
Ա. Պետրոսյանը տեղադրել է նաև հետևյալ նյութը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 21-ի առավոտյան իսլամիստները Թուրքիայի կողմից հարձակվել են հայաշատ Քեսաբ քաղաքի վրա, որը գտնվում է Լաթաքիա նահանգում և սահմանակից է Թուրքիային: Տեղի բնակչությունը տարհանվել էրհարևան Լաթաքիա: Սիրիայի կառավարական բանակը շրջանը գրոհայիններից ազատագրել էր հունիսին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը