Ձեզ հետ շփվող օտար ուսանողները Հայաստանը ճանաչելու են ձեզանով. նախարարը` արտերկրյա ԲՈՒՀ-եր ընդունվածներին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրապարակել է միջպետական համաձայնագրերի շրջանակներում 2015-2016 ուսումնական տարվա Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի, Հորդանանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթների արդյունքները:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել երեք կրթական աստիճաններով՝ բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերի մրցույթների համար դիմած և դրական միավորներ ստացած դիմորդները: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի Բուլղարիայի բուհերում սովորելու համար հատկացվել է 4 տեղ (2՝ բակալավր, 2 մագիստրատուրա), Ռումինիա՝ 8 (3 բակալավր, 3 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա), Լեհաստան՝ 6 (2 բակալավր, 2 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա), Վրաստան և Հորդանան` համապատասխանաբար 10 և 5 մագիստրոսական:
Նշված երկրներում սովորելու համար դիմել է 34 դիմորդ:
ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ միջպետական համաձայնագրով նշված երկրների բուհեր ընդունված արական սեռի ուսանողներին տարկետման իրավունք, համաձայն կառավարության որոշմամբ հաստատված նոր կարգի՝ տրվում է բուհերի վարկանիշավորման համաշխարհային սանդղակներում ընդգրկված առաջին 500 բուհերի սովորողներին, ինչպես նաև պետության կողմից գերակայություն հռչակված ուղղության մասնագիտությունների համար: Նախարարի խոսքով՝ նշված երկրներից միայն Լեհաստանի Հանրապետությունում կա վարկանշային երկու բուհ: Նախարարը նաև հորդորել է արտերկրում կրթվելու իրավունք ստացած հայ երիտասարդներին հիշել, որ իրենք արտասահմանյան բուհերում ներկայացնելու են Հայաստանի Հանրապետությունը, մեր երկրի կրթական համակարգն ու հայ երիտասարդությանը. «Որպես կրթության և գիտության նախարար` իմ պահանջն է ձեզանից՝ լինել կարգապահ, լավ սովորել և հիշել, որ ձեզ հետ շփվող օտար ուսանողները Հայասատանը ճանաչելու են ձեզանով, ուստի խնդրում և պահանջում եմ՝ պատասխանտվությամբ և պատվախնդրությամբ մոտենալ ձեր առաքելությանը: Հորդորում եմ նաև սերտորեն համագործակցել տվյ ալ երկրում գործող ՀՀ դեսպանատան հետ, դիմել՝ ձեզ հուզող բոլոր հարցերով, աջակցել դեսպանատանը՝ տարբեր միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում»,- դիմելով ներկաներին` ասել է ՀՀ ԿԳ նախարարը:
Հանդիպման մասնակիցիներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում