Ավստրալիան և Իրանը ԻԼԻՊ-ի դեմ համագործակցելու համաձայնություն են ձեռք բերել
Ավստրալիան հայտարարել է Իրանի հետ ոչ պաշտոնական համաձայնություն կնքելու մասին, որով նախատեսվում է Իրաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» շարքերում կռվող ավստրալացիների մասին հետախուզական տվյալների փոխանակում: Այս մասին հայտնում է BBC-ին:
Այս ոչ պաշտոնական համաձայնության մասին պատմել է Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը, ով Թեհրանում բանակցությունն է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ:
Բիշոփի խոսքով, Իրանի իշխանությունները շահագրգռված են ջիհադիստների շարքերում կռվող Ավստրալիայի քաղաքացիների մասին տեղեկություններ տրամադրելով:
Ըստ որոշ տեղեկությունների` Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի շարքերում կռվում է Ավստրալիայի ավելի քան 100 քաղաքացի: