Լինելով քրիստոնյա՝ ես ինձ նույնացնում եմ հայ ժողովրդի հետ. Դանիել Դեքեր
ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանը և ամերիկացի երգիչ-երաժիշտ Դանիել Դեքերը հանդես են գալիս Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված նոր՝ «Սև ապրիլ» խորագիրը կրող նախագծով:
«Ամբողջ նախագիծը կոչվում է «Սև ապրիլ», որի մեջ հայերեն և անգլերեն երկու երգ է ընդգրկված՝ «Կանք ու կլինենք» և «Remember»»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կոմպոզիտոր Արա Գևորգյանը:
Նա նշեց, որ հայերեն`«Կանք ու կլինենք» երգի բառերը գրել է Լևոն Բլբուլյանը, իսկ անգլերեն տարբերակի`«Remember»-ի բառերի հեղինակը Դանիել Դեքերն է. «Երգը ձայնագրվել է Հայաստանի պետական երգչախմբի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Մինչև ապրիլի 24-ը պատրաստ կլինեն ձայնագրությունը և տեսահոլովակը»:
Հանդիպմանը ներկա ամերիկացի երգիչ-երաժիշտ Դանիել Դեքերը, ով ավելի վաղ Ա. Գևորգյանի «Ադանա» ստեղծագործության վրա խոսքեր էր գրել, պատմեց, որ «Ադանա»-ն ներկայացնում էր Ցեղասպանությունը մի տեսանկյունից, իսկ «Remember»-ը`մեկ այլ. « «Ադանա»-ն ավելի մեղմ էր, այն ցավ էր արտահայտում, իսկ «Remember»-ը կոչ է անում ընդունել Ցեղասպանությունը»:
Ա. Գևորգյանը ավելացրեց, որ «Ադանա» երգը ձայնագրվել է 15 լեզուներով, այդ թվում նաև թուրքերեն, շուտով լույս կտեսնի ձայնասկավառակի տեսքով. «Թուրք կատարողի անունը գաղտնի է պահվում՝ նրա իսկ անվտանգությունից ելնելով»։
Արա Գևորգյանն ընդգծեց, որ շատ կարևոր է, որ կա նման մարդ, որ որևէ արյունակցական կապ չունի հայերի հետ, սակայն պայքարում և ամբողջ աշխարհում իր ձայնն է բարձրացնում Հայոց ցեղասպամության հետ կապված:
Դանիել Դեքերի հայրն անգլիացի է, մայրը իսպանացի, նա ծնվել է Պուերտո Ռիկայում. «Ծնունդով հայ չեմ, բայց ընտրությամբ հայ եմ: Լինելով քրիստոնյա՝ ես ինձ նույնացնում եմ հայ ժողովրդի հետ: Հայերի Ցեղասպանությունը եղել է այն պատճառով, որ նրանք քրիստոնյա են։ Ես կարծում եմ, որ սպանվել են իմ քույրերն ու եղբայրները, ես կիսում եմ այդ ցավը»,- շեշտեց երաժիշտը:
Արա Գևորգյանը նաև հայտնեց, որ Դանիել Դեքերին շուտով ՀՀ քաղաքացիություն կշնորհվի:
Նախորդող հրապարակումներ՝
Շատ ազդեցիկ կլինի ՀՀ անձնագիր հանձնել Դանիել Դեքերին հենց ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում. Արա Գևորգյան
«Ես հայ եմ՝ ընտրությամբ». Դանիել Դեքերը սիրահաված է հայ ժողովրդին
«Սև ապրիլ» նախագծի Remember երգի տեսահոլովակի մեծամասշտաբ նկարահանումը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան