DW. Գերմանացի քաղաքական գործիչները պատրաստ են հայերի զանգվածային սպանությունը Ցեղասպանություն անվանել
Գերմանիայի դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը համակարծիք է այն գործիչների հետ, ովքեր կոչ են անում Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային ջարդերը Ցեղասպանություն որակել:
«1915-ին կատարվածը կարելի է միավորել Ցեղասպանություն հասկացությամբ»,-հայտարարել նա` Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում:
Միաժամանակ, Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է, որ այս հարցի շուրջ քաղաքական քննարկումները կարող են «բարդացնել, անգամ՝ անհնարին դարձնել Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ երկխոսության մեկնարկը»:
Deutsche Well-ի փոխանցմամբ, նա շատ լավ կարող է հասկանալ այն մարդկանց դրդապատճառներն ու զգացմունքները, ովքեր պահանջում են Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ կատարվածն ամրագրել Ցեղասպանություն եզրույթով:
Իր հերթին, Գերմանիայի խորդարանական Քրիստոնեա-դոմոկրատական և Քիստոնեա-սոցիալական միության փոխնախագահ Ֆրանս Իոզեֆ Յունգը հայտարարել է, որ իր կուսակցությունը, անկախ Անկարայի ժխտողականությունից, պատրաստվում է հայերի զանգվածային սպանությունը Ցեղասպանություն կոչել:
«Մենք կգտնենք ձևակերպում, որը համապատասխան ձևով կբնութագրի Թուրքիայի կողմից 100 տարի առաջ իրագործված Ցեղասպանությունը»,- Süddeutsche Zeitung-ի հետ զրույցում հայտարարել է նա:
«Ցեղասպանություն բառը պետք է լինի հռչակագրի տեքստում, որը մոտակա օրերին պետք է ընդունի Բունդեսթագը»,-հավելել է Յունգը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան