EurasiaNet.org. Եվրոպական խաղերի ժամանակ Ադրբեջան այցելուները նախաճաշին կուտեն այն, ինչ կհրամայի կառավարությունը
Սեփական քաղաքացիների ազատությունների սահմանափակումներով հայտնի Ադրբեջանի կառավարությունը ներկայումս փորձում է նաև սահմանափակել նպարեղենային ազատությունը: Ազգային խոհանոցի ու տուրիզմի հանրայնացման համար այդ երկրի պաշտոնյաները որոշել են ավանդական նախաճաշը պարտադիր դարձնել Ադրբեջանի բոլոր հյուրանոցներում: Այս մասին հաղորդում է հեղինակավոր ամերիկյան պորտալ EurasiaNet.org-ը:
Ինչպես ասվում է նյութում, Ադրբեջանի պաշտոնյաներին այդ որոշմանը դրդել է Եվրոպական խաղերի ընթացքում հազարավոր մարզիկների ու հանդիսատեսի սպասարկելու հեռանկարը: «Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարությունը դեռևս չի հայտնել, թե այդ նախաճաշում կոնկրետ ինչ է ընդգրկված լինելու: Այդ ի±նչ յուրահատուկ բան կա ադրբեջանական նախաճաշում: Չէ± որ սովորական նախաճաշը ներառում է պանիր, մեղր, յոգուրտ, մրգեր, պոմիդորով օմլետ, հաց ու թեյ»,- հարց է բարձրանցում հոդվածագիրը:
Նյութում ասվում է, որ Ադրբեջանի մշակույթի ու տուրիզմի նախարար Աբուլֆազ Գարաևն ավելի վաղ` այս ամիս, հայտարարել է, թե որոշումն ընդունված է, քանի որ զբոսաշրջիկները նախընտրում են սնվել հյուրանոցից դուրս: Հյուրերին ներգրավելու համար` մի քանի հյուրանոցներ, որոնց անունները դեռ չեն հրապարակվել, Եվրոպական խաղերի մեկնարկից հետո որպես նախաճաշ մատուցելու են բացառապես Azerbaijan Breakfast կոչվածը: Ապագայում դա պարտադիր է լինելու երկրի բոլոր հյուրանոցների համար:
Բացի այդ, հոդվածագիրը նախազգուշացնում է, որ հյուրանոցներում հնարավոր է բախվեն այդ թվում այլ սահմանափակումների հետ: Հյուրանոցների համարներում հեռուստատեսությունը հեռարձակում է միայն Ադրբեջանի կառավարության տեսակետն արծարծող հեռուստաալիքները: Տեղացի լրագրողների մեծ մասը լքել է երկիրը, նրանք կամ գրախոսության ներքո են կամ բանտերում, ինչպես Խադիջա Իսմայիլովան:
Նյութում նշվում է, որ Ադրբեջանում արգելված է քննադատություն հնչեցնել կառավարության հասցեին: Բոլորովին վերջերս իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը դատապարտվել է 6.5 տարի ազատազրկման հարկեր չմուծելու և խարդախության մեղադրանքներով:
Ըստ հոդվածի` Ադրբեջանում ներկայումս բանտերում պահվող ակտիվիստների, լրագրողների, փաստաբանների մեծ մասի ձերբակալության փաստերը ժամանակին միջազգային կազմակերպությունների կողմից բնութագրվել են որպես քաղաքականապես մոտիվացված: Սակայն, երկրի կառավարությունը չի կարծում, թե դա կխանգարի Եվրոպական խաղերին կամ Azerbaijan Breakfast-ի հաճախորդներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան