Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար՝ Աջափնյակ վարչական շրջանում
Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1 հասցեի շենքերին հարակից նորակառույց պուրակում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները, նաև Երևանի ավագանու անդամներ ու բազմաթիվ բնակիչներ:
Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են խաչքարի օրհնության կարգ: