ԵԽ հանձնակատար Մուժնիեկսը միջամտում է ՄԻԵԴ-ում Արիֆ և Լեյլա Յունուսների գործին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսն օգտագործում է իրեն վերապահված բացառիկ իրավունքը և միջամտում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ադրբեջանցի քաղբանտարկյալներ Լեյլա և Արիֆ Յունուսների գործին։ Հանձնակատար Նիլս Մույժնիեկսն այսօր հրապարակել է իր գրավոր դիտողությունները։ Այն հանձնակատարի՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների գործերով 2015թ․-ի փետրվարից ՄԻԵԴ ներկայացրած 5 միջամտություններից վերջինն է, որոնցում հանձնակատարը մատնանշում է Ադրբեջանում խոսքի և հավաքների ազատության համակարգային թերությունները՝ ներառյալ քննադատական ձայների նկատմամբ միջոցների ձեռնարկումը։
«Լեյլա և Արիֆ Յունուսները ցույց են տալիս ճնշումների այն օրինակը, որ ի հայտ է եկել Ադրբեջանում վերջին տարիներին, թե ինչպես են մարդու իրավունքների պաշտպանները հալածվում՝ ՀԿ-ների վերաբերյալ սահմանափակող օրենսդրության և ընտրողաբար թիրախային քրեական հետապնդման միջոցով»,-ասել է Նիլս Մուժնիեկսը։
Երրորդ կողմի միջամտությունը հանձնակատարի համար լրացուցիչ գործիք է՝ օգնել խթանելու և պաշտպանելու մարդու իրավունքները։ Հանձնակատարի միջամտությունը ՄԻԵԴ գործին նախատեսված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։
Այս դիտարկումները չեն ներառում գործի էության և փաստերի որևէ մեկնաբանություն, այլ դատարանին ներկայացվում է հանձնակատարին հուզող հարցերի վերաբերյալ օբյեկտիվ և անկողմնակալ տեղեկատվություն։
ՄԻԵԴ-ում հանձնակատարը միջամտել է Հիլալ Մամմադովի, Ինթիգամ Ալիևի, Ռասուլ Ջաֆարովի, Անար Մամմադլիի և Լելյա ու Արիֆ Յունուսների գործերով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա