Ս. Օհանյանն ընդունել է 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատարին
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Շնորհավորելով ստանձնած նոր պարտականությունների առիթով, ՀՀ պաշտպանության նախարարը Վլադիմիր Ուստինովին մաղթել է ծառայողական գործունեության նորանոր հաջողություններ և վստահեցրել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ:
Նույն օրը գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը