Կրծքով կերակրելն օգնում է թողնել ծխելը
Կանանց մեծամասնությունը, իմանալով հղիության մասին, թողնում է ծխելը կամ էլ ավելի քիչ է սկսում ծխել: Սակայն շատերը ծննդաբերությունից հետո վերադառնում են վնասակար սովորությանը: Հետազոտությունը ցույց է տվել, որ հղիության ընթացքում ծխելը թողած կանանց 70%-ը երեխա ունենալուց հետո վերսկսում է ծխել:
Նրանցից 90%-ը սկսում է ծխել երեխայի վեց ամսական դառնալուց հետո: Ծխող 168 կանանց շրջանում անցկացրել են հետազոտություն՝ փորձելով պարզել, թե ինչպես է կրծքով կերակրումն ազդում վատ սովորությունունից հրաժարվելու վրա:
«Մեդդեյլի.ռու»-ի փոխանցմամբ, այն կանայք, ովքեր 90 օր երեխաներին կերակրել են կրծքով, ավելի ուշ են սկսել ծխել, քան այն կանայք, ովքեր ավելի քիչ են կերակրել կրծքով կամ ընդհանրապես չեն կերակրել:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում