The Independent. Հայոց ցեղասպանություն. Ճշմարտության շարունակական ժխտողականությունը նման է քրեական ստի

Հինգշաբթի երեկոյան` ժամը 19.00-ին, հայ և թուրք մարդկանց մի խիզախ խումբ հավաքվելու է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում՝ կազմակերպելու 1915թ-ին Օսմանյան Կայսրությունում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը: Հայերի ցեղասպանությունը, որը հրեական Հոլոքոստի նախակարապետն է, սկսվել է ճիշտ 100 տարի առաջ, երբ թուրքական կառավարությունը Ստամբուլում ձեռնարկեց հայ մտավորականների ձերբակալումը՝ ազդարարելով հայ ժողովրդի բնաջնջման սկիզբը,- գրում է հեղինակավոր «The Independent» պարբերականը «Հայոց ցեղասպանություն. Զանգվածային կոտորածների մասին ճշմարտության շարունակական ժխտողականությունը նման քրեական ստի» խորագրով հոդվածում: 

Հոդվածագիրը նշում է, որ Հռոմի պապը արդեն զայրացրել է թուրքերին՝ 1915թ-ի դաժան կոտորածները անվանելով Ցեղասպանություն, որը մի ամբողջ ժողովրդի կանխամտածված ոչնչացման նախաձեռնություն էր:

«Թուրքիայի կառավորությունը, փառք Աստծո ոչ ամբողջ թուրք ժողովուրդը, շարունակում է դյուրագրգիռ և երեխայական մոտեցում ցուցաբերել ժխտել տեղի ունեցած պատմական փաստերը՝ պնդելով որ հայերը կանխամտածված չեն սպանվել, և «ցեղասպանություն» եզրույթը շրջանառության մեջ է դրվել Երկրորդ աշխարհամարտից հետո և հետևաբար չի կարող տարածվել հայերի կոտորածների վրա: Նման տրամաբանությամբ շարժվելիս Առաջին աշխարհամարտը չի կարող կոչվել Առաջին աշխարհամարտ, քանի որ նման անուն չի ստացել տվյալ ժամանակահատվածում»,- գրում է պարբերականը:

Պարբերականը ընդգծում է, որ Թուրքիայի՝ որպես եվրոպական և ՆԱՏՕ-ի անդամ երկրի շարունակական ժխտողականությունը մարդկային դաժանությունների վերաբերյալ նման է քրեական ստի: Ավելի քան 100 հազար թուրքեր հայտնաբերել են, որ իրենց տատիկները կամ նախատատերը եղել են հայեր, որոնք ժամանակին գողացվել են, կամ բռնաբարվել Անատոլիայից սիրական անապատ տանող մահվան ճանապարհին: Եվ այսօր նույն թուրք պատմաբաններն են վերհանում այնպիսի վկայություններ, որոնք փաստում են Թալեաթ փաշայի՝ բնաջնջման հրամաններ տալու մասին:

Հոդվածագիրը նշում է, որ ցանկացած ոք, ով ընդդիմանում է թուրքական կառավարության ժխտողականությանը, ինչպես նախկինում շարունակվում քննադատության ենթարկվել:

«Արդեն 25 տարի ես շարունակում եմ անձնական նամակներ ստանալ թուրքերից՝ ցեղասպանության մասին իմ գրածների համար: Ամենինչ սկսվեց 1992թ-ին, երբ սիրիական անապատում իմ սեփական ձեռքերով ավազի միջից դուրս բերեցի սպանված հայերի ոսկորներ և գանգեր: Շատ քիչ թղթակիցներ հայտնեցին իրենց աջակցությունը իմ սկսած աշխատանքի գործին: Ես սկսեցի մտահոգվել, որ Թուրքիայի կառավարության կողմից ցեղասպանության ժխտումը նույնքան վտանգավոր է և Թուրքիայի և ցեղասպանության զոհերի հետնորդների համար: Ես հիշում եմ մի հայ տարեց կնոջ նկարագրությունն այն մասին, ով ականատես է եղել, թե ինչպես է թուրք ոստիկանը հայ երեխաներին շարել է իրար վրա և ողջ-ողջ այրել: Նրա մայրը նրան պատմել է, որ այրվող երեխաների ճիչը նմանվում էր դեպի դրախտ ուղևորվող նրանց հոգիների կանչին: Արդյոք այս կանանց նկարագրությունը չի՞ հիշեցնում է այն դաժանությունը, ինչն այսօր կատարվում է Թուրքիայի սահմանների երկայնքով «Իսլամական Պետության» կողմից: Ժխտողականությունը հղի է վտանգներով», - գրում է հոդվածագիրը:

«Մի պահ պատկերացնենք թե ի՞նչ տեղի կունենար, եթե գերմանական կառավարությունը 1939-45թթ-ի հրեաների կոտորածների ընդունման վերաբերյալ ցանկացած կոչ ընդուներ որպես «հրեական քարոզչություն» և «պատմության ու իրավունքի խեղաթյուրում»: Մինչդեռ թուրքական կառավարությունը նույն կերպ արձագանքեց, երբ նախորդ շաբաթ ԵՄ-ն կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծում է «The Independent»-ը:

Պարբերականը հիշեցնում է, որ մինչ այս օրերին Թաքսիմ հրապարակում ծրագրվում է իրականացնել ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման փոքրիկ, սակայն խիզախ միջոցառում, նույն Ստամբուլում մեծ և հզոր Արևմուտքը թուրք ղեկավարների հետ պատրաստվում է նշել 1915թ-ին Գալիպոլիում թուրքական զորքերի փայլուն հաղթանակը դաշնակիցների նկատմամբ: Սակայն քանի՞սը նրանցից արդյոք կհիշեն, որ դաշնակիցների դեմ կռվող թուրքական զորքերի շարքում հերոսաբար մարտնչում էր հայազգի կապիտան Թորոսյան, ում հարազատ քույրը շատ շուտով դառնալու էր ցեղասպանության զոհերից մեկը:

«Հայերը պետք է ցուցակագրեն բոլոր այն խիզախ թուրքերին, ովքեր ցեղասպանության ժամանակ օգնել են հայերին: Ի վերջո եղել է գոնե մեկ նահանգապետ, մեկ ոստիկան, մեկ զինվորական կամ շարքային թուրք, ով, սեփական կյանքը վտանգելով, փրկել է հայերի Թուրքիայի պատմության ամենամութ ժամանակահատվածում: Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձն է հղել հայերին, միաժամանակ շարունակելով ժխտել ցեղասպանության փաստը: Արդյո՞ք նա կունենա համարձակություն ստորագրելու այն գրքի վրա, որը նվիրված կլինի ցեղասպանության տարիներին հայերի կյանքեր փրկած թուրքերին՝ մարդկանց, ովքեր փորձել են փրկել իրենց ազգի պատիվը Թուրքիայի պատմության ամենաանփառունակ շրջանում», - եզրափակում է հոդվածագիրը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}